Տավուշի մարզի Գետահովիտ 2 փոքրիկ քարայրը (մոտ 64 քառ․մետր մակերեսով) հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում մի քանի ժամանակաշրջանի մասին՝ վերին պալեոլիթից մինչև միջնադար։ 2018 թվականին քարայրում հայտնաբերված ձիու ոսկորը, որն այժմ ուսումնասիրվում է Փարիզում, կարող է գիտական լուրջ հայտնագործություն դառնալ, եթե հաստատվի ոսկրի այն տարիքը, որը ենթադրում են հայ գիտնականները։
Քարայրն ուսումնասիրվում է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից 2011 թվականից։ Արշավախմբի ղեկավարն է ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Իրենա Քալանթարյանը։
2018-2021թթ․ Գետահովիտ 2 –ի ուսումնասիրությունները կատարվել են Իջևանի գինու և կոնյակի գործարանի աջակցությամբ։ Սույն թվականի դեկտեմբերի 9-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանագրով, տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալագիր հանձնեց գործարանի տնօրենների խորհրդի նախագահ, սեփականատեր Էմին Եղիազարյանին Հայաստանում հնագիտական հետազուտություններին աջակցելու համար։
Կատարված աշխատանքը ներկայացնելու համար այդ օրը գործարանում կազմակերպվել էր Գետահովիտ 2 քարայրի գտածոների ցուցադրություն, որոնք մինչ այդ հանձնվել էին Իջևանի երկրագիտական թանգարանին։
.jpg)
Իրենա Քալանթարյանը հյուրերին ներկայացրեց Գետահովիտ 2–ի ուսումնասիրման պատմությունը և ցուցադրված նմուշները։
.jpg)
Նրա խոսքով, Գետահովիտ 2 քարայր-բնակատեղիում բացվել պղնձիքարիդարյան (էնեոլիթ, Ք․ա․ 5-4 հազարամյակ), նոր քարիդարյան (նեոլիթի, Ք․ ա․ 7-6 հազարամյակ ) ու վերին հին քարիդարյան (վերին պալեոլիթ, ավելի քան 20 հազար տարի առաջ) շերտեր։
Առաջին եզակի գտածոն միջնադարյան յուրօրինակ դամբարանն էր։ Երկու տարաժամանակյա թաղումներով, նավակաձեւ, երկխուց դամբարանը թվագրվում է 11-12–րդ դարեր։ Տարօրինակն այն է, որ թաղումը կատարվել է միջնադարյան բոլոր կանոններով, բայց եկեղեցական գերեզմանոցից դուրս, ինչը նշանակում է, որ հուղարկավորվածները կամ աղանդավոր են եղել, կամ էլ քարայրից դուրս գալու հնարավորություն չեն ունեցել։
Գետահովիտ 2-ի միջնադարյան գտածոները շատ բազմազան են՝ երկար ժամանակ գործածված օջախների ու թոնիրների հետքեր, կավե սպասք։ Քարայրի դիմաց գտնվող դարավանդի վրա 2016 թվականին գտնվել է տնտեսական հոր՝ մեծ կավե կարասով ու փոքր գավաթով։ Հայտնաբերվել է նաև մետաղյա մատանի, որի վրա արաբերեն փորագրություն կա։
(1).jpg)
.jpg)
2014 թվականին քարայրում բացված ամենաստորին շերտի ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել , որ այն պատկանում է վերին (հին քարեդարյան) պալեոլիթի դարաշրջանի ՝ 23-22 հազար տարի մեզանից առաջ։ Հայաստանում վերին պալեոլիթի նշված ժամանակահատվածի գիտական հետազոտությունը շատ կարևոր է՝ ֆիքսված հուշարձանների սակավության պատճառով։
Այդ շերտը պարունակում էր վանակատից պատրաստված բազմաթիվ գործիքներ՝ միկրոլիթներ։
2018-2021 թթ․ հիմնականում ուսումնասիրվել է էնեոլիթյան շերտը։ Այդ ընթացքում Էնեոլիթյան շերտից բացի քարայրում բացվեց նաև նոր քարե դարից պղնձե դար անցումային շերտ, որը թվագրվում է մոտավորապես Ք․ա․ 5200-ականներ։
.jpg)
.jpg)
Գետահովիտ 2-ում հայտնաբերվել են նաև բազմաթիվ բուսական մնացորդներ, այդ թվում վայրի խաղողի կորիզներ։ Վերջին այդպիսի գտածոն թվագրվել է Ք․ա․ 4400-4500 թթ․, այսինքն, այն ավելի վաղ է, քան Արենի քարայրի գտածոները, բայց ավելի ուշ, քան Առատաշենի նեոլիթյան բնակատեղիում հայտնաբերված խաղողի կորիզները։
Շերտը, որում հայտնաբերվել է ձիու ոսկորը, թվագրվում է Ք․ա․ 4400-4600թթ․։ Եթե Ֆրանսիայում իրականացվող ռադիոածխածնային հետազոտությունը հաստատի, որ ոսկորն էլ այդ տարիքի է, ապա դա կնշանակի, որ Հայաստանի տարածքում այդ ժամանակ ձին արդեն ընտելացվել էր։
2021 թվականին Գետահովիտ 2-ի պեղումներն իրականացվել են լեհ մասնագետների մասնակցությամբ, որոնք հետաքրքրված են վերին պալեոլիթի դարաշրջանի շերտերի ուսումնասիրությամբ ։ Գտնվեցին մեծ քանակության միկրոլիթներ, այդ թվում ոսկրի սրածայր, որի վրա կարծես զարդանախշեր կան, բայց դա դեռ ուսումնասիրության կարիք ունի։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01