Եվրամիության կառավարությունները վերահաստատել են իրենց խոստումը՝ մի օր թույլ տալ բալկանյան վեց երկրներին միանալ դաշինքին՝ դրդելով ԵՄ-ին վերջապես բանակցություններ սկսել Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի հետ, հայտնել է Reuters-ը։ Ավելի քան մեկ տարի Ուկրաինայից Թունիս «ընկերների օղակ» ստեղծելու ԵՄ-ի ծրագիրը կաթվածահար է եղել, մասամբ այն պատճառով, որ եվրոպացի քաղաքական գործիչները վախենում են միգրացիայի նկատմամբ բացասական արձագանքից: Բալկանյան պետությունները ներառում են Սերբիան, Կոսովոն, Բոսնիա եւ Հերցեգովինան, Չեռնոգորիան, Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան: «Խորհուրդը վերահաստատում է իր հավատարմությունը ընդլայնմանը, որը մնում է Եվրամիության առանցքային քաղաքականությունը», - ասվում է Եվրոպական հարցերով ԵՄ 27 նախարարների հայտարարության մեջ: «Խորհուրդը վերահաստատում է ԵՄ-ի անվերապահ աջակցությունը Արեւմտյան Բալկանների եվրոպական հեռանկարին»: Մեկ տարի առաջ ԵՄ կառավարությունները չկարողացան համաձայնության գալ մի հայտարարության շուրջ, որը պետք է ամրապնդեր ԵՄ-ի ՝ անդամակցության համար վեց թեկնածու ներգրավելու ռազմավարությունը: ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշման շուրջ բանակցություններն այս տարի նույնպես դժվարություններով էին ընթանում, քանի որ ԵՄ երկրները մտահոգված էին 2007-ին Ռումինիայի եւ Բուլղարիայի հապճեպ միացումների կրկնությամբ եւ արեւելյան եվրոպացիների կողմից վատ կառավարվող միգրացիայով դեպի Մեծ Բրիտանիա, ինչը շատ բրիտանացիների ԵՄ-ի դեմ հանեց: «Խորհուրդը ակնկալում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության եւ Ալբանիայի հետ առաջին միջկառավարական համաժողովների շուտափույթ անցկացում», - ասվում է հայտարարության մեջ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01