Նիդեռլանդներում սկանդալ է ծագել թագավորական ընտանիքում նահանգի ապագա թագուհու՝ արքայադուստր Ամալիայի 18-ամյակի տոնակատարության ֆոնին, գրում է The Guardian-ը։ Հրապարակման համաձայն՝ թագավոր Վիլեմ Ալեքսանդրի եւ թագուհի Մաքսիմայի ավագ դստեր ծննդյան օրն անցկացվել է COVID-19-ի տարածման դեմ պայքարի համար ընդունված նորմերի խախտմամբ։ Բանն այն է, որ թագավորական ընտանիքը տոնին 20-ից ավել հյուրեր էր հրավիրել, թեեւ ներկայումս Նիդեռլանդներում սահմանափակում կա, որն արգելում է թագավորության բնակիչներին չորս հոգուց ավել մարդ հյուրընկալել: Ինչպես հայտարարել է վարչապետ Մարկ Ռյուտեն, թագավորն արդեն ափսոսանք է հայտնել տոնի կազմակերպման կապակցությամբ՝ նշելով, որ դա, այնուամենայնիվ, «վատ գաղափար էր»։ Սակայն թագավորական ընտանիքում առանձին նշել են, որ տոնակատարությունը տեղի է ունեցել բաց երկնքի տակ, բոլոր ներկաները սոցիալական հեռավորություն են պահպանել, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, ինչպես նաեւ ՊՇՌ թեստեր են հանձնել: Ընդ որում, միջոցառումն ինքնին տեղի է ունեցել թագավորությունում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նոր սահմանափակումների ներդրման ֆոնին։ Մասնավորապես, իշխանությունները որոշել են Սուրբ Ծննդյան տոներին նախակրթարանների աշակերտներին ժամանակից շուտ արձակուրդ ուղարկել:
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44