«Նախագծով առաջրակում ենք տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնելուն միտված արձագանքման ծրագրի միջոցառումների ցանկի ֆինանսավորման համար բուջեից 8 մլրդ դրամ ուղղել»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով հերթական հարցը: Նրա խոսքով՝ ծրագրերն հիմնականում կորոնավիրիուսի դեմ պայքարի շրջանակում են, որի առաջին միջոցառման համար հատկացվել է 2 մլրդ 146 մլն դրամ: «Այս ծրագրով մենք 1052 ընկերության օգնել ենք, որ ստանան 87 մլրդ դրամի արտոնյալ վարկեր»,-հայտնեց Քերոբյանը: Ըստ նախարարաի ներկայացման՝ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի համար 456 միավոր տեխնիկա են ապահովել, որի համար հատկացվել է 2.7 մլրդ դրամ: «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծագրով այս տարի ներարկվել է 8.6 մլրդ դրամ և 162 շահառում եղել է դրա մասնակից»,-հայտնեց Քերոբյանը և հավելեց, որ 22756 ֆերմերային տնտեսություն ստացել է 45 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկ և ֆինանսավորվել է նաև 700 հեկտար ինտենսիվ այգի:
Վահան Քերոբյանը ստիպված էր արձանագրել, որ նման ներարկումների պայմաններում գյուղոլորտում բարդ տարի են ունեցել, որը պայմանավորեց սակավաջրությամբ՝ շեշտելով սակայն, որ դրան զուգահեռ առաջնային գյուղմթերքի ռեկորդային արտահանում է եղել:
Հիշեցնենք, որ 2021 թվականի 11 ամիսների տվյալներով ՀՀ տնտեսութայն գյուղոլորտում արձանագրվել է 1.4% անկում:
Աղբյուր` Panorama.am
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
13:09 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
11:16 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01