ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտոնում Քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից առաջադրված արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածության և ԱԺ-ին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: ՔՊ-ն առաջարկում է ՄԻՊ ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու հարցը հատուկ ընթացակարգով քննարկել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ընթերցեց Սահմանադրության այն հոդվածը, որում ասվում է, որ ՄԻՊ թեկանածու կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն ունեցող յուրաքանչյուր ոք և հետաքրքրվեց, թե ի՞նչ եղանակով են որոշել, որ Քրիստիներ Գրիգորյանը նման հեղինակություն է վայելում: Թեկնածուին ներկայացնող ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այդ գնահատականը կտա ԱԺ-ն՝ իր քվեարկությամբ, իսկ թեկնածուն ակտիվ է եղել մարդու իրավունքների ոլորտում, ինչը բավարար է թեկնածու առաջադրվելու համար: «Ես ձեզ առաջարկում եմ դուրս գալ փողոց և պատահական 10 անցորդի հարցնել, թե ով է Քրիստինե Գրիգորյանը և ես ձեզ վստահեցնում եմ, որ որևէ մեկը նրան չի ճանաչի»,- հայտարարեց Արեգնազ Մանուկյանը: Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ հարցումները իրավական հիմնավորում չեն:
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44