ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հոդվածում թվային տվյալներ է ներկայացրել ու աղյուսակներ՝ գրելով, որ ստորև բերված աղյուսակներից արձանագրեն մի քանի փաստեր (2021թ.-ի տվյալները բերված են այս պահի պաշտոնական վերջին հրապարակումներից).
1. Հայաստանում նվազագույն աշխատավարձով են աշխատում աշխատողների շուրջ 25 տոկոսը։ 2020թ․-ի հունվարի 1-ից հետո նվազագույն ամսական աշխատավարձի, ինչպես նաև հանրային ծառայողների բազային աշխատավարձի չափերը չեն ավելացել, իսկ մեկ շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն աճել է 17,1 տոկոսով։ 2. 2018թ.-ի, ինչպես նաև 2020թ․-ի համեմատ՝ 2021թ․-ին միջին անվանական աշխատավարձն աճել է ավելի պակաս տեմպերով, քան համապատասխանաբար արձանագրված սպառողական գները։ Այլ կերպ ասած՝ 2018թ․-ից հետո աշխատողների միջին իրական աշխատավարձերը, հետևաբար նաև՝ գնողունակությունը նվազել են։ 3. 2018թ.-ից հետո սոցիալական նպաստի բազային և միջին չափերը չեն ավելացել, իսկ սպառողական գներն ու նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել են 15,5 տոկոսով։ 4. 2018թ.-ի համեմատ նվազագույն կենսաթոշակի չափն աճել է 3,9 տոկոսով՝ շուրջ չորս անգամ պակաս, քան սպառողական գների գումարային աճը։ Հիմնական կենսաթոշակի չափն աճել է 3 տոկոսային կետով պակաս՝ սպառողական գների գումարային աճից։ 5. 2021թ.-ին չեն ավելացել, 2022թ.-ին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։ Սակայն միայն 2021թ․-ին արդեն ունենք սպառողական գների 7 տոկոսից ավել աճ, իսկ 2022թ․-ի համար օրվա իշխանությունը կանխատեսում է մինչև 5,5 տոկոս աճ։ 6. Շուրջ 585000 կենսաթոշակառուներից ու սոցիալական նպաստառուներից 485000-ի կամ 83 տոկոսի նպաստներն ու թոշակները չեն ավելանալու նաև հաջորդ տարի։ Մնացած 17 տոկոսի նպաստներն ու թոշակները կավելանան առաջին անհրաժեշտության ապրանքների կանխատեսվող գնաճի համեմատ պատիկներ անգամ պակաս չափերով՝ ընդամենը 2-3 հազար դրամով։ Այս փաստերն ակնհայտ վկայում են. - 2021թ.-ին ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրում, քան 2020թ․-ին, երբ առկա էին COVID-19-ի տնտեսական համատարած ու չարդարացված սահմանափակումների, դրան էլ գումարած՝ 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքները, - ընդ որում՝ 2019թ.-ի համեմատ 2020թ․-ին շուրջ 0,6 տոկոսային կետով աճել է աղքատության մակարդակը, որի գործոնները սաստկացել են 2021թ.-ին և պահպանվելու են 2022թ.-ին, - 2022թ.-ի պետական բյուջեի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները հաջորդ տարի ևս ավելի վատ են ապրելու, քան այս տարի։ Ի դեպ, ընդիմադիր պատգամավորների բազմաթիվ առաջարկներ, որոնք ուղղված էին 2022թ․-ի պետական բյուջեի նախագծի հակասոցիալական ընդգծված բնույթը մեղմելուն, այդպես էլ չընդունվեցին։ Փոխարենը՝ օրվա իշխանությունները հերթական անգամ տվեցին ականջահաճո, սակայն օր-օրի բացահայտվող կեղծ խոստումներ։
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03