ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ոստիկանության Սպիտակի բաժնում քաղաքացու կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքը ոչնչացնելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյուքում պարզվել են դեպքի հանգամանքները: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի 30-ամյա բնակիչը համաքաղաքացու հետ վիճաբանելու և նրան դանակով հարվածելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում, նշված հանցանքը կատարելու կասկածանքով 2021թ. նոյեմբերի 22-ին բերման է ենթարկել ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժին: Բերման ենթարկվելուց անմիջապես հետո վերջինս, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ու կազմալուծելով ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցների բնականոն աշխատանքը, Ոստիկանության բաժնի միջանցքում հայհոյել է ոստիկաններին, ինչը զուգորդվել է նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով, ինչպես նաև՝ քրեական հետախուզության բաժնի դռան ապակին դիտավորությամբ կոտրելով: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սպիտակի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44