ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ինքնաշեն եղանակով պատրաստված աստիճանով և տեխնիկական միջոցների կիրառմամբ բարձրացել են Երևան քաղաքի Մասիս փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասի պարսպի վրա և կտրելով այնտեղ առկա փշալարերը, ապօրինի մուտք են գործել նշված արտադրամասի տարածք, մտել մասնաշենք և մետաղյա լինգի գործադրմամբ ընկերության աշխատակցի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրամարկղից վերցրել են առանձնապես խոշոր չափերով՝ 15.000.000 ՀՀ դրամի գումար և դիմել փախուստի:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 1 հատ հարթաշուրթ, 1 հատ մետաղյա լինգ, 1 հատ ինքնաշեն աստիճան և պոլիէթիլենային տոպրակով խաղաքարտեր: Նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն: Առգրավվել են ընկերության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Կատարվում է նախաքննություն:
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44