Օրենբուրգի շրջանի Սարակտաշի շրջանային դատարանը քահանա Նիկոլայ Ստրեմսկիին մեղավոր է ճանաչել 11 երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար և դատապարտել 21 տարվա ազատազրկման, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դատարանից։
2019 թվականի սեպտեմբերին Ստրեմսկին ձերբակալվել է անչափահասի բռնաբարության, անչափահասների նկատմամբ սեռական բռնության և դաստիարակման պարտականությունները չկատարելու կասկածանքով։ Օրենբուրգի թեմը հետաքննության ընթացքում հոգևոր ծառայություն արգելք է դրել Ստրեմսկու նկատմամբ։ Գործով տուժող է ճանաչվել 11 երեխա։ Դատական լսումներն ընթացել են փակ դռների հետևում: Դատավճիռը հրապարակվել է ուրբաթ։
«Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար Ստրեմսկին դատապարտվել է 21 տարվա ազատազրկման»,- գործակալությանը հայտնել են Սարակտաշի շրջանային դատարանից։
Ըստ դատարանի՝ քահանան 20 տարով զրկվել է նաև երեխաների հետ աշխատանքին առնչվող գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ինչպես նաև «Ծնողական փառքի շքանշան» պետական պարգևից։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01