Տոնական համերգով Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան) ավարտեց համերգային տարին: Չնայած դժվարություններին, նվագախումբը հագեցած համերգային տարի է ունեցել: «Ի հեճուկս համավարակին ու սահմանափակումներին, նվագախումբը բավական եռանդուն աշխատանքային տարի է ունեցել՝ ծրագրերում ունենալով ինչպես հայ, այնպես էլ եվրոպական դասականներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ նվագախումբը ներառվել է աբոնեմենտային ծրագրի մեջ՝ ունենալով նաև հատուկ մշակված ծրագիր հենց դպրոցահասակ ունկնդրի համար: Դրանից ելնելով, նվագախումբը մշակել է նոր համերգային ծրագիր՝ «Սերունդների երկխոսություն», երբ պրոֆեսիոնալ երաժիշտները հարթակ են տալիս պատանի սերնդին՝ մեծ նվագախմբում ներկայանալու։
Գյումրու արվեստի եւ երաժշտական դպրոցի շնորհալի երաժիշտ-կատարողներն ինչպես տարեմուտի եզրափակիչ համերգին, այնպես էլ մինչ այդ ելույթ են ունեցել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Ամփոփիչ համերգին ևս նվագախումբն ներառել է մենակատարներ այդ տարիքային խմբից, ինչը ոչ միայն շատ գեղեցիկ է, այլ նաև մեծ հույս է ներշնչում, որ Գյումրիում դասական արվեստը միշտ իր տեղը կունենա»,- շեշտեց Սոնա Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հաջորդ տարվա անելիքներին՝ նվագախմբի տնօրենը նշեց, որ նոր համերգային ծրագրեր, հրավիրված դիրիժորներ ու մենակատարներ ևս կլինեն: Առաջարկները շատ են:
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է 1988 թվականի երկրաշարժից 4 տարի անց, այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ավերված քաղաքում կարելի է ստեղծել նման կառույց: Նվագախումբն ստեղծվել է Գյումրու համար դժվարին տարիներին՝ այն ժամանակ, երբ շատերը թերահավատորեն էին մոտենում հետերկրաշարժյան քաղաքում մշակույթի գոյության փաստին: Հավատացողներն ու ուժ տվողներն ավելի քիչ էին, սակայն ավելի զորեղ գտնվեցին: Առաջին հավատացողներն ու գյումրեցուն կրկին մշակութային կյանքի հույս տվողները մաեստրո Լորիս Ճգնավորյանը, Հասմիկ Կիրակոսյանը և Ռոբերտ Մլքեյանն էին: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը պետական կարգավիճակ է ստացել 1993 թվականին: Տարբեր տարիներին նվագախումբը ղեկավարել են Թոմիկ Սարգսյանը, Թաթուլ Եղիազարյանը, Սերգեյ Մացոյանը, Ռոբերտ Մլքեյանը, Սամվել Ադամյանը: Նվագախմբի հետ հանդես են եկել բազում միջազգային մրցույթների դափնեկիրներ: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես է եկել Հայաստանում և երկրի սահմաններից դուրս՝ նպաստելով դասական երաժշտության տարածմանն ու պահպանմանը:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
10:46 24.10.25
09:01 24.10.25
10:32 24.10.25
11:38 25.10.25
09:26 24.10.25
09:13 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01