Մինչ օրս 184 երկրներում COVID-19-ի դեմ արդեն ավելի քան 8.95 միլիարդ պատվաստում է իրականացվել։ Այս մասին կիրակի հայտնել է Bloomberg-ը՝ սեփական հաշվարկներին հղումով, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Մարդկության պատմության մեջ պատվաստումների ամենամեծ արշավը շարունակվում է՝ ընդհանուր առմամբ ներարկվել է ավելի քան 8.95 միլիարդ չափաբաժին: Ստացվում է 116 դեղաչափ յուրաքանչյուր 100 մարդու համար։ Պատվաստումների միջին մակարդակն այժմ կազմում է օրական 43.4 միլիոն չափաբաժին։ Եթե այս մակարդակը պահպանվի, ապա եւս հինգ ամսում մոլորակի բնակիչների 75 տոկոսը կստանա պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին», - նշել է գործակալությունը։
Այն ընդգծել է, որ, մասնագետների կարծիքով, կյանքի բնականոն հունին վերադառնալու համար անհրաժեշտ է պատվաստել բնակչության մոտ 75 տոկոսին։ Արդեն 38 երկրների բնակիչության 75 տոկոսը պատվաստված է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինով։
Ինչպես նշել է Bloomberg-ը, տարբեր տարածաշրջաններում պատվաստումների գործընթացը դեռեւս անհավասար է։ «Բարձր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումները 10 անգամ ավելի արագ են իրականացվում, քան ցածր եկամուտ ունեցող երկրներում»,- գրել է գործակալությունը։
Bloomberg-ի գնահատումներով՝ Չինաստանում կատարվել է 2.7 միլիարդ պատվաստում. բնակիչների 88.6 տոկոսը ստացել է առնվազն մեկ դեղաչափ, 85.2 տոկոսն ավարտել է գործընթացը։ ԱՄՆ-ում ամբողջովին պատվաստվել է 61.7 տոկոսը, Ֆրանսիայում՝ 79.6, Գերմանիայում՝ 70.9, Մեծ Բրիտանիայում՝ 70.7 տոկոսը։ Միեւնույն ժամանակ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում` 0.1 տոկոսը, Չադում` 0.5, Հայիթիում` 0.6, Եմենում` 1.2 տոկոսը: Ռուսաստանում կատարվել է 143.69 մլն պատվաստում, ամբողջությամբ պատվաստվել է բնակչության 44.4 տոկոսը։
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվել է 279.55 միլիոն մարդ, մահացել՝ 5.4 միլիոնը։ Այս ցուցանիշներով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ համապատասխանաբար 52 մլն եւ 816.5 հազար:
09:45
09:02
00:00
00:00
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44