168.am-ը գրել է.
Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)՝ նոյեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրություններին Գյումրիում տեղի ունեցան բուռն իրադարձություններ: Իշխող ուժի տոտալ շանտաժի պայմաններում հաղթող ճանաչված «Բալասանյան» դաշինքը կոալիցիա կազմեց «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ պահանջելով փոխքաղաքապետերի և վարչության պետերի առանցքային պաշտոններ: Եվ ահա 168.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին Գյումրու քաղաքապետարանում նշանակվել են վարչությունների պետեր: Ամենաուշագրավն այն է, որ Ալբերտ Մարգարյանը, որին մինչև ՏԻՄ ընտրություններ 15 օրով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձրեցին, նշանակվել է քաղաքապետի խորհրդական:
Հիշեցնենք, որ Ալբերտ Մարգարյանը նախկինում Գյումրու քաղաքապետարանի շինարարության վարչության պետն էր, Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի հոր ընկերը, ով քաղաքապետի ժ/պ նշանակվելուց հետո կադրային ջարդ էր սկսել քաղաքապետարանում: ՔՊ-ի պարտությունից հետո Ալբերտ Մարգարյանը հեռացել էր, սակայն, փաստորեն, վերադարձավ՝ զբաղեցնելով այն նույն պաշտոնը, որն իրեն խոստացել էր իր ընկերոջ տղան՝ նախկին մարզպետ, ՔՊ-ական Հովհաննես Հարությունյանը, ով այսօր Տարածքային կառավարման նախարարությունում փոխնախարար է: Շիրակի ներկայիս մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր կինն էլ՝ Անի Քոչարյանը, որը Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի է, ստանձնել է քաղաքապետարանի արարողակարգի բաժնի պետի պաշտոնը: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս-Գյումրի» սրճարանում մենեջեր աշխատող, այս իշխանությունների ակտիվ երկրպագու Վահան Ձվակերյանը, ով նախկինում մոլի ՀՀԿ-ական է եղել, նույնպես պաշտոն է ստացել Գյումրիի քաղաքապետարանում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։
14:36
14:21
14:03
13:48
13:24
13:05
12:52
12:38
12:23
12:09
11:55
11:44
11:15
10:48
10:35
10:17
10:01
09:45
09:36
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18