ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ»միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը: 14-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է«Իրականացրու երազանքդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հետ» խորագիրը և կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իսրայելից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում:
Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն աշխարհահռչակ «Իլխոմ» թատրոնի«Յոթ լուսին» (Ուզբեկստան), «Նեբոլշոյ Դրամատիկական Թատրոն»-ի«Կարամազով եղբայրներ» (Սանկտ Պետերբուրգ), Մաքսիմ Գորկու թատրոնի«Հոգիների աճուրդը»/բեմադրիչ՝ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյան/ (Գերմանիա)ներկայացումները:
Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները և այլն:
ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կանցկացվի «Ժամանակակից թատրոնը» թեմայով միջազգային գիտաժողով՝ ԵԹԿՊ-ի հետ համատեղ:
Տերպսիխորայի երկրպագուների համար անակնկալ է սպասվում. կանցկացվի լեհական ծրագիր: Այն կրում է «Ժամանակակից պարի հարթակ» խորագիրը:
Փառատոնը կբացվի «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» ներկայացումով՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (բեմադրիչ՝ Վլադիմիր Պանկով):
«Իլխոմ»թատրոնըհիմնադրվելէ 1976 թ-ին:Վերջին 10 տարիներիընթացքումայսթատրոնիներկայացումներըարդեններկայացվելեն ավելիքան 40 միջազգայինթատերականփառատոներին, 21 երկրներում: «Յոթ լուսին»-ըհամատեղնախագիծէ«Իլխոմ»թատրոնիևՍաունդրամաստուդիայիմիջև՝հիմնված ԱլիշերՆավոյի«Յոթ լուսին»-ը գործի վրա:
Այս ներկայացումը գերագնահատված սպասումների ողբերգության մասին է. իշխանության մոլուցքը համարժեք է պարանոյայի, և այն խոցում լիրիկական հոգին՝ նկարչի հոգին:
Նշենք, որ հիմնական ներկայացումների մուտքը կլինի հրավիրատոմսերով և անցագրերով:
«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):
Ս.թ. հոկտեմբերի 1-ին կայացած ասուլիսին մասնակցում էին. «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչո
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55