Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Մաուգլի» ներկայացումը՝ ըստ Ռեդյարդ Քիփլինգի ստեղծագործությունների: Բեմադրությունն ու բեմականացումը՝ Նորա Գրիգորյանի: Մաուգլին անգլիացի գրողի՝ չարի դեմ պայքարի ու հաղթանակի մասին պատմող գազանների կյանքին նվիրված պատմվածքների շարքի գլխավոր հերոսն է: Հեքիաթում Քիփլինգն ընդգծել է մարդու հզորությունը և չարին միասնաբար հաղթելու կարևորությունը: Հեքիաթի հերոսները կենդանիներ են, բայց մարդու նման են իրենց պահում՝ սիրում են, ատում, դավեր դյութում, նույնիսկ առասպելներ պատմում։ Մարդ Մաուգլին և վայրի կենդանիները ապրում են միևնույն արդարացի օրենքներով։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները։ Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, պլաստիկան` Արա Ասատուրյանի: Ներկայացումը նախատեսված է 4+ անձանց համար: Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։ Ներկայացուման ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 22-ից:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44