Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ամանորյա տեսաուղերձ է հղել.
«Թանկագին ընկերներ, Թույլ տվեք սրտանց շնորհավորել ձեզ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան լուսավոր տոնի առիթով: Ավարտվող տարին դյուրիններից չէր: Սակայն կարևոր է, որ այս ամբողջ ընթացքում մեր ժողովուրդները զգացել են միմյանց աջակցությունը՝ բարեկամաբար կանգնելով ուս ուսի: Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները ոչ միայն ի ցույց դրեցին նրանց միջև փոխգործակցության համակողմանի զարգացման և խորացման արդիականությունը, այլև ապացուցեցին, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները պարզապես խոսքեր չեն։ Դրանց հետևում կոնկրետ գործեր են: Ռուսաստանը առավել նշանակություն է տալիս այն բանին, որ հայ ժողովուրդը հնարավորինս շուտ զգա իրեն անվտանգ և կարողանա վստահ նայել ապագային։ Այդ նպատակին են ծառայում այն ջանքերը, որոնք Ռուսաստանը հետևողականորեն ձեռնարկում է մեր խաղաղապահ զորախմբի գործողությունների գոտում խաղաղ կյանքի ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին առաջացող խնդիրների լուծման, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ զարգացման և բարգավաճման համար պայմաններ ստեղծելու համար։ Չնայած բոլոր դժվարություններին՝ նախորդ տարի շարունակել են ակտիվորեն զարգանալ մեր առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում փոխադարձ ապրանքաշրջանառության ցուցանիշների ելքը մինչպանդեմիայի մակարդակ։ Խորացվել են նաև հումանիտար կապերը, այդ թվում՝ մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում: Մարդկանց միջև կապերն ավելի են ամրապնդվել: Փոխգործակցությունը բոլոր մակարդակներում առանձնացել է ակտիվ բովանդակային բարձր աստիճանով, կառուցվել է փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա։ Վստահ եմ, որ սերտ համագործակցությունը կշարունակվի նաև 2022 թվականին: Գալիք տարին հատկանշական է՝ մեր երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Մենք միասին անցել ենք մեծ ճանապարհ: Դեռ անելիքներ շատ ունենք: Հավատացած եմ, որ մեր դարավոր բարեկամության պատմությունը հետագայում ևս կհամալրվի համատեղ հաջողությունների ու ձեռքբերումների փառավոր էջերով: Թանկագին ընկերներ, Ամանորյա տոնի կախարդանքը փոխակերպում է աշխարհը, մարդկանց մեջ բացահայտում լավագույն հատկանիշները: Յուրաքանչյուր ընտանիք ունի ամանորը դիմավորելու իր ավանդույթները, բայց բոլորին միավորում է միմյանց հանդեպ բարության, ջերմության և հոգատարության մթնոլորտը։ Թող սերը և փոխըմբռնումը չլքեն ձեր ընտանիքները, համախմբեն սերունդներին և օգնեն հաղթահարել ցանկացած դժվարություն։ Նոր տարին արդեն թակում է բոլորիս դռները: Մաղթենք միմյանց առողջություն, համբերություն և տոկունություն, ինչպես նաև մարդկային հասարակ երջանկություն: Իսկ մեր երկրներին խաղաղություն և բարգավաճում: Շնորհավո՛ր Նոր տարի»։
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
14:35 08.11.25
10:44 08.11.25
14:03 08.11.25
13:09 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
09:55 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01