Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եռացող աշխարհ և ոչ ադեկվատ իշխանություն Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի պատվերով, ամերիկյան “Միջազգային հարաբերությունների խորհուրդ” ընկերությունը 2022թ-ի համար հրապարակել է “Պրեվենտիվ առաջնահերթությունների հետազոտություն”-ը (Preventive Priorities Survey), նվիրված աշխարհի առավել հավանական հակամարտություններին, որոնք կարող են ուժգնանալ և վերաճել նոր ռեգիոնալ մարտահրավերների: Հակամարտությունները դասակարգել են երեք խմբերի՝ ըստ ամերիկյան շահերի վրա ունեցած նրանց ազդեցության (Բարձր, Չափավոր և Ցածր): Առաջին խմբում տեղ են գտել հետևյալ պրոբլեմները (բարձր հավանականությամբ և ազդեցությամբ) ⦁ Աֆղանստանում վատթարացող հումանիտար ճգնաժամը, շարունակվող անկայությունները, միջազգային աջակցության կրճատումներն ու միգրանտների աճող հոսքը. ⦁ Հայիթիում աճող անկարգություններն ու անկայունությունը, հումանիտար ճգնաժամն ու միգրանտների հոսքը. ⦁ Լիբանանում աճող սոցիալ-քաղաքական անկայունությունը, պետական ինստիտուտների փլուզումն ու կրոնական բռնությունները. ⦁ Վենեսուելայի սոցիալ-տնտեսական վատթարացումը, քաղաքական պայքարի սրացումն ու միգրանտների հոսքը. ⦁ Չնաստանի ազդեցության աճը Թայվանի վրա, ԱՄՆ ներգրավմամբ՝ նոր խոշոր ճգնաժամի ստեղծումը. ⦁ Իրանի և Իսրայելի միջև ռազմական հակամարտության աճը՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ. ⦁ Մեքսիկայում զինված խմբավորումների միջև պայքարի սրացումը, քաղաքացիական անձանց շրջանում զոհերի աճն ու փախստականների նոր հոսքերը. ⦁ Կորեական թերակղզում ճգնաժամի վերսկսումն ու հյուսիսկորեական միջուկային-հրթիռային փորձարկումները. ⦁ Ուկրաինայում բախումների սրացումը. Երկրորդ խմբում տեղ են գտել հետևյալ պրոբլեմները (չափավոր հավանականությամբ և ազդեցությամբ) ⦁ Եթովպիայում էթնիկ հակամարտության ակտիվացումն ու դրա բացասական ազդեցությունը տարածաշրջանի վրա. ⦁ Եմենում տնտեսական և հումանիտար ճգնաժամի խորացումը. ⦁ Չինաստանի և Հնդկաստանի միջև հակամարտության վերսկսումը՝ կապված սահմանային վիճելի տարածքների հետ. ⦁ Հնդկաստանի և Պակիստանի միջև զինված հակամարտության սրացումը. ⦁ Իսրայելի և Պաղեստինի միջև հարաբերությունների սրացումը. ⦁ Թուրքիայի և Իրաքի ու Սիրայի քրդական ուժերի բախումների ինտենսիվացումը. ⦁ ԱՄՆ և Չինաստանի բախումները Հարավչինական ծովում՝ կապված նավիգացիաների ազատության և տարածքային վեճերի հետ. Երրորդ խմբում տեղ են գտել հետևյալ պրոբլեմները (ցածր հավանականությամբ և ազդեցությամբ) ⦁ Հայ-ադրբեջանական հակամարտության սրացումը՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների նոր անհարթությունների հետ. ⦁ Բոսնիայում և Հերցեգովինայում անջատողականության և լարվածության աճ. ⦁ Միջէթնիկ լարվածության և քաղաքական անկայունության աճ Կամերունում. ⦁ Եթովպիայի և Սուդանի միջև ռազմական հակամարտության էսկալացիա. ⦁ Լիբանանում կառավարության տապալում և հակամարտության վերսկսում. ⦁ Բռնությունների աճ Մոզամբիկում և նոր հումանիտար ճգնաժամ. ⦁ Քաղաքական ռեպրեսիաներ և դրա հետևանքով միգրացիոն աճ Մյանմայում. ⦁ Բռնությունների և քաղաքական անկայունության աճ Նիգերիայում. ⦁ Բռնությունների աճ և պետական կառվարման թուլացում Սոմալիում. ⦁ Սուդանում զինվորականների կողմից իրականացվող բռնությունների աճ. ⦁ Ալժիրի և Մարոկոյի միջև՝ Արևմտյան Սահարայի հարցով նոր սրացումներ: Աշխարհում երբեք էլ խաղաղ ու հանդարտ չի եղել, սակայն վերջին տարիների իրադարձություններն ավելի ու ավելի են բարդացնում գլոբալ անվտանգության և զսպումների քաղաքականության իրացումը: Յուրաքանչյուր նոր կամ վերաճող հակամարտություն, ավելի է շեղելու խոշոր տերություների ուշադրությունը Հայաստանի անվտանգային հիմնախնդիրներից: Կապիտուլյանտները դա չեն հասկանում և այն հստակ երևում է»:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55