Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Հայաստանում քաղաքական պատկերացումները պրիմիտիվ-կենցաղային են: Շատերը համոզված են, որ - գնում է կենց ու մահու կռիվ Արևմուտքի ու Ռուսաստանի, նաև Արևմուտքի ու Չինաստանի միջև և վերջում նրանցից մեկն ու մեկը հաղթելու է: Սա ենթադրում է, որ պետք է ընտրել պոտենցիալ հաղթողին ու նրա կողքը կանգնել, - ներքաղաքական կյանքում ընդդիմությունը պետք է միշտ հակադրվի իշխանությանը, իսկ իշխանությունը՝ ընդդիմությանը, հակառակ դեպքում կամ ընդդիմությունն է ծախվել իշխանությանը, կամ իշխանությունն է թույլ, -գերտերությունները կամ մեզ թշնամի են ու Հայաստանի դեմ դավադրություններ են կազմակերպում, կամ մեր բարեկամներն ու դա ցեմենտ-բետոն մոտեցում է ու անփոփոխ է: Այս մոլորությունները կարելի է երկար շարունակել: Նախ, Ռուսաստանն, Չինաստանը, ԱՄՆ-ն շախմատային պարտիա են խաղում, բազմաքայլ ու բազմաբովանդակ, որտեղ միմյանց ոչնչացնելու նպատակ չկա, որովհետև դա անհնարին է, նաև շատ վտանգավոր անգամ հաղթողի համար: Ընթանում է նոր աշխարհակարգի ապագա սկզբունքների համար գործընթաց, որի ընթացքում միմյանց ճնշում են, զսպող մեխանիզմներ են ստեղծում, նաև միմյանց նոր հնարավորություններ են ցույց տալիս՝ փոխշահավետ: Դա պրոցես է: Ինչ վերաբերվում է ներքաղաքական կյանքին, ապա սխալ պատկերացումներն արտաքին քաղաքականության մասին, սխալ հետևությունների պատճառ է դառնում: Յուրաքանչյուրն դրսից հովանավոր է որոնում: Եթե գործող իշխանությունը Ռուսաստանի հետ է գործում, օրինակ Ղազախստանի պահով, ապա պետք է դրան ընդդիմանալ, անկախ նրանից, թե դա մեր ազգային շահի տրամաբանության մեջ է, թե ոչ, ու արդյունքում ընկնում են դեստրուկցիայի մեջ, որի հետևանքը հիմար վիճակն է՝ անհեռանկար քաղաքական ապագա: Գործող իշխանությանն էլ ձեռնտու է հակառուսական ընդդիմությունը, որովհետև դրանով իրենց իշխանությունն է ամրապնդվում, բա ... Ամերիկան: Ամերիկան Հայաստանում խնդիրներ չունի, նա իր խնդիրները լուծում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի հետ, իսկ ինչ պետք է իրեն, ստանում է Հայստանիիշխանությունից՝ ով էլ լինի Հայաստանում այդպիսին: Մենք չունենք մեզ թշնամի գերտերություն, որովհետև թշնամի լինելու համար պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես: Մենք խաղաքարտ ենք՝ 6-ոց, կամ 10-ոց: Այ աստեղ արդեն ամեն ինչ մեզանից է կախված, եթե մեզ ճիշտ ենք պահում, կարող ենք 10-ոց լինել ու լինել խաղի կրտսեր անդամ, ու ունենալ պահանջներ: Կա նաև 6-ող լինելու տարբերակը»։
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44