«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում սպառողական շուկայում մեկ ամսվա ընթացքում պաշտոնական վիճակագրությունը լուրջ գնաճ է արձանագրել: Նախորդ տարվա դեկտեմբերին թանկացել է ամեն ինչ: Օրինակ՝ շաքարավազի գինը 2.2 տոկոսով է բարձրացել, իսկ կաթնամթերքի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 1.6 տոկոս: Թանկացել է նաեւ առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը. այս շուկայում պաշտոնապես գնաճը կազմել է 1.6 տոկոս: Ալյուրի գինը բարձրացել է 1.5 տոկոսով, իսկ մակարոնեղենինը՝ 2.7 տոկոսով, բրնձինը՝ 2.9 տոկոսով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ձվի գինը 2021 թվականի դեկտեմբերին, 2020-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել է 12.7 տոկոսով: Այս թանկացումների ֆոնին ՀՀ կառավարությունը խոստումներ է տալիս, որ այս տարի ՀՀ քաղաքացին ավելի լավ է ապրելու. հունվարի 1-ից 3000 դրամով բարձրացել են թոշակներն ու նպաստները, նվազել է եկամտահարկը։
Իշխանությունը, սակայն, մոռանում է թանկացումների մասին. հունվարի 1-ից մեր հանրապետությունում բարձրացել է գույքահարկը, դարձյալ կթանկանա ներմուծվող ու արտադրվող սննդամթերքը, այդ թվում` ի հաշիվ ակցիզային հարկի ու մաքսատուրքերի բարձրացման։ Ջրի գնի բարձրացման ու փետրվարի 1-ին էլեկտրաէներգիայի թանկացման մասին ուղղակի լռում ենք: Դե արի ու 3000 դրամ ավելացած թոշակով կոմունալ վարձ վճարիր կամ սնունդ առ ու ապրիր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03