Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի գազատարին բախված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 76-ամյա Աղաբեկ Հարությունյանը տեղափովել է Այրվածքաբանական կենտրոն, մահացել է հետևի նստատեղին նստած ուղևորը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Հովսեփյան-Արտաշիսյան փողոցների խաչմերուկում, «Opel» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը եղել է Երևանի բնակիչ 76 ամյա Աղաբեկ Հարությունյանը, բախվել է ՎԱԶ 2101 ավտոմեքենային։ Բախումից հետո «Opel»-ը հարվածել է գազատար խողովակին, և հրդեհ է բռնկվել։ «Opel»-ի վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն, իսկ հետևի նստատեղին նստած ուղևորը, որն ամենայն հավանականությամբ կին է եղել, մահացել է»,- նշեց Թադևոսյանը։
Վարդան Թադևոսյանն ասաց, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
«76-ամյա վարորդը վարորդական իրավունք չի ունեցել։ Հարուցվել է քրեկան գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով, և 243 հոդված առաջին մասով»,- ասաց Վարդան Թադևոսյանը։
Վարդան Թադևոսյանը հավելեց, որ ՎԱԶ 2101-ի վարորդը բախման արդյունքում ունի թեթև վնասվածքներ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել էր Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44