Ադրբեջանի Առաքելական պրեֆեկտուրայի քահանաներն ու հավատացյալները երախտագիտություն են հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին իրենց երկիր այցելության համար՝ հայտնում է trend.az-ը:
Երախտագիտության խոսքն ընթերցել է Ադրբեջանում Կաթոլիկ-Հռոմեական եկեղեցու Առաքելական պրեֆեկտուրայի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկեթեն:
«Հարգելի հայր Ֆրանցիսկոս, 14 տարի առաջ մեզանից ոմանք պատիվ են ունեցել այս քաղաքում դիմավորելու Ձեր նախորդին՝ Հովհաննես Պողոս 2-րդին: Այդ իրադարձությունն իսկապես հրաշք էր, և մենք մինչ օրս քաղում ենք այդ այցի հոգևոր առատ պտուղները: Դուք շատ լավ հասկանում եք այնպիսի բառերի իմաստը, ինչպիսիք են խտրականությունը, մարգինալացումը և աղքատությունը: Միևնույն ժամանակ փորձում եք ասել աշխարհին, թե ինչպես կարելի է փոխել այդ բառերն ու դրանց իրողությունը նոր բառերի և նոր իրողությունների՝ ներողամտության, բարության, համբերության և բարեգործություն բառի այլ հոմանիշների: Մեզ համար շատ կարևոր է, որ Ձեր այցը կայանում է Գթասրտության հոբելյանական տարվա ընթացքում… Ադրբեջանում փոքրամասնություն կազմող Առաքելական պրեֆեկտուրայի հավատացյալների և քահանաների անունից ես կուզեի արտահայտել մեր ուրախությունն ու երախտագիտությունը՝ ի դեմս Ձեր ներկայության, քարոզչության ժամանակ աջակցության ոգևորիչ խոսքերի և կյանքի Ձեր օրինակելի ճանապարհի, որն ամբողջությամբ տրված է Աստծո Արքայությանը: Մենք խնդրում ենք Ձեզ շարունակել աղոթել մեզ հետ Կովկասում խաղաղության և հաշտության համար»,- ասել է Ֆեկեթեն:
Հռոմի պապը պատասխան երախտագիտություն է հայտնել և նրանց խորհուրդ է տվել շարունակել ծառայել մարդկանց:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55