Վանաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցության շտաբն ահազանգեր է ստացել ընտրակաշառք բաժանելու դեպքերի առնչությամբ: Ընտրության եկած կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ում եղբայրը «Լուսավոր Հայաստան»-ի կողմից առաջադրվել է որպես քաղաքապետի թեկնածու, նշեց, որ նմանատիպ ահազանգերը բազմաթիվ են:
«Գնում՝ լսում ենք, որ փող են բաժանում, էս ինչ մեքենայով, էս ինչ գույնի, գնում ենք՝ գնացած են լինում: Կարուսելի դեպքեր կան, որ տեղամասերում նման բան կա: Մի տեղամասում էլ մեր վստահված անձն ականատես է եղել, որ քվեաթերթիկը մնացել էր քվեախցում, երևի թողել էին, որ հաջորդը գա, դրանով քվեարկի, բայց մարվել է»,- նշեց Մարուքյանը:
Պատգամավորն ասաց, որ ինքը չի կարող ինքնիրավչությամբ զբաղվել ու կաշառք բաժանողների, վերցնողների նկատմամբ քրեական հետապնդում հայտարարել:
«Ոստիկանությունն ու իրավապահ մարմինները պետք է գործեն, ոչ թե սպասեն, որ x-ը y-ին սպանի, հետո գնան բռնեն, ասեն՝ բացահայտեցինք: Պետք է կանխարգելեն, ոչ թե սպասեն։ Քաղաքացիները, որոնք մեզ դիմում են, ասում ենք՝ դիմեք ոստիկանությանը, այս զանգերը պետք է նրանց գնան»,- շեշտեց Էդմոն Մարուքյանը:
Վանաձորում ստացված ահազանգերը, ըստ նրա, նախորդ երեք ընտրությունների ժամանակ էլ եղել են, բայց իշխանությունը ջախջախիչ պարտության է ենթարկվել:
«Դրա համար ես շատ հանգիստ եմ, ամեն ինչ էլ կլինի, լինելու է, բայց դա չի նշանակվում, որ պետք է հուսահատվել»,- նշեց Մարուքյանը:
Պատգամավորը նշեց, որ տեղեկություններ են ստացել նաև քվեաթերթիկները լուսանկարահանելու վերաբերյալ, որովհետև «պետական հիմնարկներում հրահանգ կա, որ նկարեք, բերեք, տեսնենք՝ ինչ եք քվեարկել»:
Ինչ վերաբերում է «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հայտարարությանը՝ միասնական հայտարարությամբ հանդես գալու, Մարուքյանը պատասխանեց, որ կապի մեջ են բոլոր ընդդիմադիր ուժերի հետ:
«Հանձնաժողովի նախագահները, անդամները, պետք է հստակ իմանան՝ իշխանությունն իրենց զոհաբերելու է, հայտնվելու են տարբեր քրեակատարողական հիմնարկներում: Բացառվում է, որ մեր հետևողական աշխատանքի արդյունքում այդ մարդիկ չդատվեն»,- ասաց նա:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42