ՆԱՏՕ-ն ոչ թե խաղաղության ու կայունության, այլ առճակատման գործիք է, դաշինքը մոտենում է ռուսական սահմաններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ն խաղաղության եւ կայունության աղավնի չէ։ ՆԱՏՕ-ն առճակատման գործիք է։ Առճակատման այս գործիքը տարեցտարի սկսում է ավելի ու ավելի մոտենալ մեր սահմաններին»,-ասել է Պեսկովը։
ՆԱՏՕ-ն 1990-ականների սկզբին երաշխիքներ է տվել չընդլայնվելու դեպի արեւելք, թեեւ չկար իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ, ասել է նա։ «Ամեն ինչ սկսվեց 1990-ականների սկզբին, երբ տեղի ունեցավ Գերմանիայի միավորումը, եւ երբ այդ ժամանակ Խորհրդային Միությունը եւ Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը համաձայնեցին դրա հետ։ Ամերիկյան կողմից խոստում է եղել, որը, ցավոք, չի արձանագրվել իրավաբանորեն պարտադիր փաստաթղթում։ Այնուամենայնիվ, կար երաշխիք, որ ՆԱՏՕ-ն երբեք չի ընդլայնի իր ռազմական կամ քաղաքական ենթակառուցվածքը դեպի արեւելք: Ցավոք սրտի, դրանից հետո հակառակը սկսեց տեղի ունենալ, եւ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները սկսեցին ավելի ու ավելի մոտենալ Ռուսաստանի Դաշնության սահմաններին»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները մոտեցել են կարմիր գծին՝ Ուկրաինային դաշինքի ռազմական աջակցության պատճառով։ «Մենք մեծ քանակությամբ տեղեկություններ ենք տեսնում ուկրաինական տարածք ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի առաջմղման, պաշտպանական եւ հարձակողական զենքերի մատակարարման եւ ուկրաինացի զինվորականների պատրաստման մասին։ Եվ դա մեզ հասցրել է կարմիր գծի, հանգեցրել մի իրավիճակի, որը մենք այլեւս չենք կարող հանդուրժել»,-հավելել է Պեսկովը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01