Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Սամատ Աբիշին ազատել է Ազգային անվտանգության կոմիտեի փոխնախագահի պաշտոնից, հայտնում է tengrinews.kz կայքը:
Հայտնի է, որ նախկին պաշտոնյան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի զարմիկն է: Ավելի վաղ որոշ ղազախական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել առ այն, որ Սամատ Աբիշը ձերբակալվել է Ալմաթիում, սակայն տեղեկություն չի հաստատվել:
Նշվում էր, որ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովի առնչությամբ հետաքննություն է սկսվել իշխանության զավթման փաստով: Վերջին օրերին մի քանի փորձագետներ հանդես են եկել այն տեսակետով, որ Ղազախստանում հեղաշրջման փորձի մասշտաբները վկայում են երկրի իշխանության ամենաբարձր օղակներում դավաճանության մասին, գրում է gazeta.ru-ն:
Ղազախստանում հունվարի երկուսից սկսված զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին նախագահ Տոկաևը բողոքի ցույցերի համատեքստում հայտարարել էր, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը՝ այդ պաշտոնից ազատելով Նազարբաևին։
Ղազախստանում զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը լուծարել է կառավարությունը և դարձել Անվտանգության խորհրդի ղեկավար։ Իր գլխավորությամբ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանում ստեղծված իրավիճակը որակել է որպես պետության ամբողջականությունը խաթարող և նշել, որ ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկել Ղազախստան՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար։ Հունվարի 7-ին Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանածները, շարունակում են դիմադրել, և խոստացել է ոչնչացնել նրանց, ովքեր վայր չեն դրել զենքերը։v
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01