Աշխարհը պետք է բոլորին պատվաստի Covid-19-ի դեմ, որպեսզի ապահովի համավարակի ավարտը։ Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է Reuters-ը։ «Վերջին երկու տարիները ցույց տվեցին մի պարզ, բայց դաժան ճշմարտություն՝ եթե մենք որեւէ մեկին թողնենք, մենք բոլորին կթողնենք»,- ասել է նա: «Եթե մենք չկարողանանք պատվաստել յուրաքանչյուր մարդու, կլինեն նոր տարբերակներ, որոնք կտարածվեն սահմաններով եւ ամբողջովին կկանգնեցնեն առօրյա կյանքն ու տնտեսությունը»:
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է «արդարացիորեն հակազդի համավարակին»։ Նա նշել է, որ անցած աշնանը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է աշխարհի բնակչության 40 տոկոսին մինչեւ 2021 թվականի վերջը եւ 70 տոկոսին մինչեւ այս տարվա կեսը պատվաստելու ռազմավարություն: «Մենք հեռու ենք այդ նպատակներից»,- ասել է Գուտերեշը։ «Բարձր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումների մակարդակը, համոթ մեզ, յոթ անգամ ավելի բարձր է, քան աֆրիկյան երկրներում: Մեզ հիմա պետք է արդարություն պատվաստանյութերի հանդեպ»,- հավելել է նա։ Գուտերեշը նշել է, որ դեղագործական ընկերությունները պետք է «համերաշխ լինեն զարգացող երկրների հետ՝ կիսելով լիցենզիաները, նոուհաուները եւ տեխնոլոգիաները, որպեսզի մենք բոլորս կարողանանք ելք գտնել այս համավարակից»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01