Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ՔՈԳՎ ծառայողները, ոստիկանության Մասիսի և Անիի բաժինների քրեական հետախույզների հետ, անօրինական միգրացիայի կազմակերպման փորձի, փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Ոստիկանությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի ամռանը Մասիս քաղաքի 46-ամյա մի բնակիչ 3750 եվրոյի դիմաց խոստացել էր երկու քաղաքացու, որոնցից մեկը` Մասիսի, մյուսը Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչ է, կազմակերպել Կիպրոսի Հանրապետության մուտքի արտոնագրով, տարանցիկ այլ երկրով, Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելը: Սակայն Հայաստանում Կիպրոսի հյուպատոսությունը մերժել էր նրանց մուտքի արտոնագիր տրամադրել՝ իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու պատճառով: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 2019 թ. օգոստոսին Մասիսի 46-ամյա բնակիչը այդ գործընթացը կազմակերպելու համար հիշյալ քաղաքացիների անվամբ հյուպատոսություն էր ներկայացրել կեղծ փաստաթղթեր, մասնավորապես՝ աշխատանքի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ տեղեկանքներ: 2019 թ. սեպտեմբեր ամսին հիշյալ անձանց Կիպրոսի Հանրապետության մուտքի արտոնագրի տրամադրումը մերժվել է, և ապօրինի միգրացիայի կազմակերպումն ավարտին չի հասցվել: Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է գլխավոր դատախազություն:
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44