«Գազի սակագինն աննախադեպ բարձրանում է սոցիալապես անապահով սպառողների համար, հայտով նախատեսված է այն 100 դրամից 33 %-ով բարձրացնել, որը կոմունալ ծախսերի ավելացում է և իրապես բերելու է նոր գնաճային ալիքի առաջանցիկ գնաճի ֆոնին»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և նկատեց, որ նման զարգացումների դեպքում 2022 թվականի բյուջեում նպաստների և աջակցությունների ավելացում չի նախատեսված: Նկատելով, որ գազի սակագները բարձրացնելու բանակցություններն ապարդյուն են անցել և բյուջեի քննարկումների ժամանակ էլ պարզ չէր, թե գազի սակագինը բարձրանալու է, թե ոչ՝ պատգամավորը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հարցրեց, թե որպես ոլորտի պատասխանատու, ի՞նչ է նախաձեռնել խնդիրը մեղմելու համար: Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ասելով. «Ես նախ ուզում եմ չհամաձայնել այն պնդման հետ, որ բանակցություններն անցել են ապարդյուն, որովհետև նման գնահատականներ տալու համար պետք է գնահատել, թե ինչքան է Հայաստանի համար գազի գինը սահմանին պահպանվում և ի՞նչ գին ունի գազն այսօր աշխարհում, թե՛ բորսայական, թե՛ եվրոպական առանձին երկրների համար»: Փոխվարչապետը նկատեց, որ պատգամավորն առաջնորդվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հայտով, որտեղ գինը գնահատվում է կալորիականությունից ելնելով և պնդեց, որ դոգմատիկ չէ, որ այն ընդունվելու է այն ձևով, որով ներկայացվել է: «Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու և այդ հնարավորությունը կա, քանի որ կարծում եմ՝ դուք էլ պատկերացնում եք, որ նույնիսկ կալորիականության հաշվարկի կիրարկման պարագայում այն չի վերաբերելու սպառողների մի զգալի հատվածին»,-ասաց Մհեր Գրիգորյանը: Թադևոս Ավետիսյանը հայտնեց, որ առնվազն տրված խոստումների ֆոնին է ինքը կարծիք հայտնուն, ըստ որի՝ գազի սակագինը չպետք է բարձրանար և փորձեց ճշտել, թե անապահով խավի համար գազի գինը չբարձրանալու մասին Գրիգորյանի հայտարարությունն արդյոք խոստում է, թե ոչ, քանի որ հայտի մեջ այլ բան է գրված: Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ այն խոստում է: Պատգամավորը նկատեց, որ եթե այդպես է՝ միևնույնն է 25 % ավելանալու են տնտեսվարողներին և ԱԳԼՃԿ-ներին տրվրող գազի գինը, որը գնաճային գործոն է և այդ ռիսկերը նախատեված չեն բյուջեի գնաճի ցուցանիշների մեջ: «Կառավարությունը ինչ է ձեռնարկում այն մեղմելու համար, քանի որ Հայաստանում աղքատության ֆոնը բարձրանում է նաև գնաճի հաշվին»,-հարցրեց Թադևոս Ավետիսյանը: Փոխվարչապետը չբացառեց, որ կբարձրանան ապրանքների գները, բայց շեշտեց, որ շատ ավելի կբարձրանան այն երկներում, որտեղ 4 անգամ են բարձանում գազի գները:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01