Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում հաստատել է 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։
Ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ 2016 թվականի պետական բյուջի մասին օրենքով հաստատված ցուցանիշների համեմատ 11 ոլորտներից 6-ի ուղղությամբ բյուջետային հատկացումներն 2017-ին ավելանալու են, 5-ինը՝ նվազելու են։
Բյուջետային ֆինանսավորումը նվազելու է հետևյալ ուղղություններով. տնտեսական հարաբերություններ (21 մլրդ դրամով ավելի քիչ), բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (- 15 մլրդ դրամ), առողջապահության ոլորտ (-2.7 մլրդ դրամ), հանգստի, մշակույթի և կրոն (-697 մլն դրամ), կրթություն (-17.5 մլն դրամ)։
Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով 2017-ին կհատկացվի 276.5 մլրդ դրամ (11.7 մլրդ դրամով ավելի շատ):
Պաշտպանությանն գծով ծախսերը կաճեն շուրջ 2.5 մլրդ դրամով և կկազմեն 209.7 մլրդ դրամ։
Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ուղղությամբ 2017-ի բյուջեով կհատկացվի 101.7 մլրդ դրամ՝ 934 մլն դրամով ավելի շատ, քան Բյուջե-2016-ով։ Ընդ որում, Ոստիկանության ֆինանսավորումը աճելու է՝ 39.6 մլրդ դրամից հասնելով 40.7 մլրդ դրամի, իսկ Ազգային անվտանգության ֆինանսավորումը նվազելու է՝ 20.5 մլրդ դրամից հասնելով 19.9 մլրդ դրամի։ Դատական գործունեությանը և իրավական պաշտպանությանը հատկացվելու է 11.2 մլրդ դրամ, դատախազությանը՝ 3.6 մլրդ դրամ, փրկարար ծառայությանը՝ 8.65 մլրդ դրամ։
Շրջակա միջավայրի պաշտպանության գծով հատկացումները 2017 թվականին կկազմեն ավելի քան 8 մլրդ դրամ, որը 3.4 մլրդ դրամով գերազանցում է 2016-ի բյուջետային ցուցանիշը։
Սոցիալական պաշտպանության գծով ծախսերն ավելացել են 3.8 մլրդ դրամով։ 2017 թվականին այս ուղղությամբ կհատկացվի 408.9 մլրդ դրամ։
Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդերի ծավալը կկազմի 8.3 մլրդ դրամ։
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44