Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ կխստացնի կորոնավիրուսային սահմանափակումները ողջ երկրում, եթե կորոնավիրուսի օմիկրոն տարբերակը փոխանցվի համայնքում, սակայն լոքդաունը բացառել է, հայտնում է Reuters-ը։
Խիստ վերահսկողությունը եւ Նոր Զելանդիայի աշխարհագրական առավելությունն օգնեցին դրան զերծ մնալ օմիկրոն տարբերակից, թեեւ այժմ սահմանին գտնվող կարանտինային հաստատություններում շատ դեպքեր են արձանագրվում:
«Կարմիր ռեժիմը» կգործի համայնքում օմիկրոնի հայտնվելուց հետո 24-ից 48 ժամվա ընթացքում, ասել է Արդերնը մամուլի ասուլիսին, ինչը նշանակում է, որ դիմակները պարտադիր կլինեն, իսկ հանրային հավաքները՝ սահմանափակ:
«Երբ օմիկրոնի փոխանցման մասին հաղորդումներ ունենանք, լոքդաունի չենք դիմի, փոխարենն ամբողջ երկիրը 24-ից 48 ժամվա ընթացքում «կարմիր ռեժիմի» կանցնի»,- ասել է Արդերնը՝ հավելելով, որ օմիկրոնն ի վերջո կհայտնվի:
Նոր Զելանդիայի 12 տարեկանից բարձր բնակչության մոտ 93 տոկոսը լիովին պատվաստված է, իսկ մոտ 20 տոկոսը` վերապատվաստված։
«Միջազգային տվյալները ցույց են տալիս, որ խթանող դեղաչափերը լավ պաշտպանություն են ապահովում օմիկրոնից»,- ասել է նա:
Նոր Զելանդիայի սահմաններն օտարերկրացիների համար փակ էին 2020 թվականի մարտից, իսկ փուլային վերաբացման ծրագրերը հունվարի կեսերից մինչեւ փետրվարի վերջ տեղափոխվեցին՝ հարեւան օմիկրոնի բռնկման մտավախությունների պատճառով, ինչպես դա եղավ Ավստրալիայում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01