«Այսօրվա մեր բոլոր իրողությունները՝ քաղաքական, հասարակական, տեղավորված են մեդիա դաշտում»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Հակոբյանը՝ Հակոբ Մովսեսը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ համաձայն է այն հաստատման հետ, որ ժողովրդավարության դուռը, լուսամուտը շռայլորեն բացեցին, ցորենի հետ նաև որոմ եկավ և այդ դաշտը մաքրելու լրջագույն խնդիրներ ունեն: «Բայց երկրորդ վայրկյանին, երբ ասում եք, որ չեք հանդուրժում, ընդունում վերահսկողությունը, սկսեցի մի քիչ տարակուսել, քանի որ այն մարմինը, որի անդամ հավակնում եք լինել, կարգավորող լիազորություններ ունի: Հիմա երբ լուսամուտը բացել ենք, ամեն տեսակի աղբ է մտել մեր տուն, մտածողություն, ձեր փափուկ գործիքակազմով հնարավոր չէ պայքարել դրա դեմ: Ինչպե՞ս պետք է հանդուրժեք ատելության, բռնության, ռասիզմի, հակաքաղաքացիական կեցվածքները, որոնցով առատորեն մեր եթերը ողողված են, մի՞թե կարելի է հանդուրժել»,- հարցրեց Լ. Գալստյանը:
Հակոբ Մովսեսն ասաց, որ դրանք օրենքով են կարգավորվում, իսկ ինքը խոսում է սկզբունքի մասին: «Միանշանակ, դատապարտելի են նման երևույթները, ով ուզում է անի: Ով ուզում է զբաղվի մեդիա խուլիգանությամբ, թե քաղաքական նպատակներով, թե ուրիշ, անընդունելի է: Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում պետք է դրան անդրադառնա»,- ասաց ՀՌՀ անդամի թեկնածուն:
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44