Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին։ Հրամանագիրը հրապարակվել է հինգշաբթի, հունվարի 20-ին, իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում, հայտնում է «Իզվեստիան»։ «Պետության եւ ժողովրդի առջեւ հատուկ աշխատանքային ծառայությունների համար Միլլեր Ալեքսեյ Բորիսովիչին շնորհել Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում»,- ասվում է փաստաթղթում։ Ալեքսեյ Միլլերը ծնվել է 1962 թվականի հունվարի 31-ին՝ Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ)։ Ավարտել է Լենինգրադի Ն․ Ա․ Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտը, ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։ Իր մասնագիտական աճը նա սկսել է որպես ինժեներ-տնտեսագետ՝ Լենինգրադի գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտի գլխավոր պլանի արհեստանոցում։ Հետագա տարիներին Միլլերը աստիճանաբար կարիերայի աճ է ունեցել: 1996 - 1999 թվականներին նա աշխատել է «Ծովային նավահանգիստ․ Սանկտ Պետերբուրգ» ԲԲԸ զարգացման եւ ներդրումների տնօրեն։ Մեկ տարի անց աշխատել է «Բալթյան խողովակադիր համակարգի» ԲԲԸ գլխավոր տնօրեն։ Այնուհետեւ մեկ տարի աշխատել է որպես ՌԴ էներգետիկայի փոխնախարար։ 2001 թվականից Միլլերը սկսել է գլխավորել «Գազպրոմ»-ի կառավարման խորհուրդը։ 2002 թվականից կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահի տեղակալն է։ Միլլերը բազմաթիվ մրցանակներ ունի։ Դրանցից են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը՝ I եւ IV աստիճաններ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը՝ II աստիճան, «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանը եւ այլն։ Նույն օրը ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թաթարստանի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիեւին «Անդրեյ Առաջին»-ի շքանշանով պարգեւատրելու մասին։ Շայմիեւը Թաթարստանը գլխավորել է 1991-2010 թվականներին։ 2017 թվականին Ռուսաստանի ղեկավարը հրամանագիր է ստորագրել՝ տարածաշրջանի նախկին ղեկավարին Աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01