Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն զանգահարել է իսրայելցի պաշտոնակցին՝ Յաիր Լապիդին։ Սա երկու երկրների բարձրաստիճան դիվանագետների առաջին հեռախոսազրույցն է 13 տարվա ընթացքում, գրում է Jpost-ը։ Իսրայելը հայտարարել է, որ Չավուշօղլուն զանգահարել է, որպեսզի Լապիդին ամենայն բարիք ցանկանա COVID-19-ի դրական թեստից հետո։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը չի տեղեկացրել զրույցի մասին։ Լապիդը, սակայն, արդեն ապաքինվել է COVID-19-ից եւ դուրս եկել մեկուսացումից։ Զանգը կատարվել է Իսրայելի հանդեպ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարյացակամ վերաբերմունքի արտահայտումից մի քանի օր հետո։ Էրդողանը երեքշաբթի օրվա մամուլի ասուլիսում հիշատակել էր, որ կարող է հանդիպել նախագահ Իսահակ Հերցոգի հետ, եւ ասել, որ վարչապետ Նաֆթալի Բենեթը «հաղորդագրություններ է ուղարկում տարբեր մակարդակներով»։ Էրդողանը նաեւ հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Իսրայելի հետ Թուրքիայով դեպի Եվրոպա գազատարի ուղղությամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Հունաստանին, Իսրայելին եւ Կիպրոսին հայտարարեց, որ չի ողջունում EastMed գազատարի կառուցման նրանց համատեղ պլանը։ Աղբյուրը Երուսաղեմում հաստատել է, որ բանակցություններ են վարվում Թուրքիա Հերցոգի այցի մասին։ Աղբյուրն ընդգծել է, որ Երուսաղեմ-Անկարա հարաբերությունների բարելավումը տեղի կունենա ոչ ի հաշիվ Հունաստանի եւ Կիպրոսի հետ Իսրայելի դաշինքի, որոնք Թուրքիայի պատմական հակառակորդներն են։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01