Ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը «Ճաշատեսակ, որը բուժում է. օգտակար բաղադրատոմսեր ամբողջ աշխարհից» խորագրով իր հոդվածում ներկայացրել է հայկական խաշի բաղադրատոմսը՝ ներառելով այն առողջության համար հինգ ամենաօգտակար կերակրատեսակների ցանկում: Խաշի օգտակար հատկությունների մասին պատմել է Մոսկվայում հայկական խոհանոցը ներկայացնող ռեստորանի շեֆ խոհարար Սերգեյ Նավասարտովը՝ մանրամասն ներկայացնելով հայկական հանրահայտ ճաշատեսակի պատրաստման ձեւը: Օգտակար ուտելիքը, բնավ, չպետք է լինի անհամ եւ միօրինակ: Կարելի է կազմել միջազգային առողջ եւ համեղ ճաշացանկ, եւ դա միանշանակ ձանձրալի չի լինի, գրում է ՌԻԱ Նովոստի-ն: Դուք, օրինակ, չե՞ք մտածել, թե ինչու են Հյուսիսի բնակիչները ավելի հազվադեպ հիվանդանում հարբուխով, Կովկասի ժողովուրդներն ավելի երկարակյաց են, իսկ ասիացիներն ավելի քիչ են տառապում ճարպակալմամբ: Խաշը հայկական հնագույն ճաշատեսակներից մեկն է: Պատրաստվում է ամբողջ Կովկասում ու Անդրկովկասում, սակայն դրա հայրենիքը, ինչպես նաեւ անհավանական օգտակար հատկություններն անվիճելի են. դա ընդունված փաստ է: Բնական կոլագենը, որը պարունակվում է խաշում, ամրապնդում է ոսկորները, օգնում կոտրվածքների եւ ջղաձգումների դեպքում: Դրանում կա նաեւ մեծաքանակ կալցիում ու ֆոսֆոր: Փրկում է հարբուխից. եթե հիվանդացել եք, այն պետք է ուտել՝ գլուխը ծածկելով սրբիչով եւ ներքաշելով բույրը: Հիանալի կերակրատեսակ է, որը տալիս է ուժ ու էներգիա ամբողջ օրվա համար, ասվում է հրապարակման մեջ: Ամենաօգտակար ճաշատեսակների շրջանում նաեւ նշվել է մերձարեւելյան մածուկը, որը պատրաստվում է խորոված պղպեղից ու հունական ընկույզով եւ համեմունքներով, եւ կոչվում է մուհամար, տապակած տոֆուն քիմչի ծնեբեկով, չոր ուխան եւ հունական ընկույզի մուրաբան:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01