2018 թվականին Նիկոլ Փաշինյանը խախտելով բոլոր գրված և չգրված կանոնները Հայաստանի Հանրապետությունում տապալեց սահմանադրությունը և եկավ իշխանության: Այդ պրոցեսսին նաև անմասն չմնաց ժողովուրդը, ում խաբելով Նիկոլը զավթեց վարչապետի աթոռը: Նա արևմտյան տեխնոլոգիաների և արևմտյան հկ-ների գործուն աջակցությամբ կարողացավ խաբել ժողովրդին և հասնել իր երազանքին: Փաշինյանի առաջին թիրախը գեներալ Մանվել Գրիգորյանն էր: Իհարկե գեներալին հանրության աչքում հեղինակազրկելը ուներ մի հեռավոր նպատակ և դրա համար էլ նկարահանվեց տուշոնկա-շոուն: Այնուհետև Փաշինյանական ռեժիմը նույն թվականի ամռանը սկսեց քաղաքական հետապնդում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Շատերը դա որակեցին որպես անձնական վենդետա, բայց դա այդպես չէր: Մարտի 1ի գործը առիթ հանդիսացավ, որպեսզի մարգինալիզացվեն բոլոր այն ուժերը, ովքեր գործում էին հայ-ռուսական դաշնակցության և բարեկամության տրամաբանության մեջ: Ռոբերտ Քոչարյանին չներեցին Պուտինի ընկերը լինելու, իսկ Յուրի Խաչատուրովին՝ ՀԱՊԿ ղեկավար լինելու համար: Երկրորդ նախագահը դա լավ էր հասկանում և կալանավորվելուց առաջ իր հարցազրույցում հանրությանը նախազգուշացրեց Թուրքիա պետության ավելի վտանգավոր դառնալու և ծավալապաշտական նկրտումների մասին: Այս ամենին հաջորդեց Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի աննախադեպ այցը տարածաշրջան և հանդիպումը Փաշինյանի հետ: Հանդիպման ժամանակ Բոլթոնը կատարեց 2 հայտարարություն: Առաջինը դա պահանջ էր անցնել ռուսական զինատեսակներից ամերիկկանի, երկրորդը ազատվել պատմական կապանքներից և հարաբերություններ սկսել հարևանների հետ: Ի՞նչ էր սա նշանակում: Հրաժարում ցեղասպանության միջազգային ճանաչումից և Արցախյան հաղթանակից ու հրաժարվել Ռուսաստանից, որպես դաշնակից: Արդեն 2020 թվականի օգոստոսի 14ին « Արցախը Հայաստան է և վերջ» ճառի հեղինակը հարցազրույց տվեց BBC-ին: Լրագրող Սթիվեն Սաքուրի հարցին թե ինչու Նիկոլ Փաշինյանը չկատարեց հեղափոխական բեմից ժողովրդին տված իր խաղաղության մասին խոստումը, վերջինս պարզապես պատասխանեց մի բարբաջանքով,նշելով որ people in Nagorno Karanakh want to live: Նա չգիտես ինչու չասաց, որ այդպիսի խոստում բեմից, երբեք չի էլ հնչել: Հետո 1 ամիս անց եկավ աղետալի և ողբերգական պատերազմը: Փաշինյանը գիտակցաբար մի սերնդի մեծ հատվածի տարավ և զոհեց հանու ոչնչի, ինչպես կասեր առաջին տիկինը, անտեսելով Ռուսաստանի պատերազմը կանգնեցնելու երկու միջնորդությունները: Նախագա Պուտինը պատերազմից հետո իր ելույթուն խոսելով նոյեմբերի 9ի հայարարության մասին, նշեց որ իրենց ամերիկացի, հետո ուղղելով «լեզվի սայթաքումը» , ասաց որ հայ կոլեգաների մոտեցումը փոխվեց…
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44