«Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են և, այս պահին ընդամենը հայ-թուրքական նոր սկսված երկխոսություն կա հատուկ ներկայացուցիչների միջոցով, և նման խոսակցություններն որևէ հիմնավորում չունեն, հետևաբար մեկնաբանության ենթակա չեն»,-Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրը, ըստ որի՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից հետո չի բացառվում, որ Ռուսական ռազմաբազան դուրս բերվի Գյումրիից: Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ նման խոսակցություն հայկական իրականությունում գոյություն չունի: Լրագրողի դիտակմանը, թե մամուլն է գրում՝ ՔՊ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Լրատվամիջոցների նման մեկնաբանությունները հիմնավորում չունեն, դրանք մտացածին են»: ՔՊ մեկ այլ պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ տեղեկացրեց, որ ՌԴ ռազմաբազայի՝ ՀՀ-ում գտնվելու պայմանագիրը մինչև 2049 թվականն է:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ճեպազրույցին ներկա ՔՊ պատգամավորները պնդեցին, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: «Ոչ թե քաղբանտարկյալի մասին է խոսքն, այլ իրականում դատական իրավական գործընթացի մասին է վեճը»,-արձագանքելով Առուշ Առուշանյանին և Աշոտ Մինասյանին քաղբանտարկյալ որակելու Արամ Վարդևանյանի հայտարարությանը՝ ասաց Հովակիմյանը՝ նշելով, որ նրանց իրավապաշտպաններն այսօր վիճարկում են խափանման միջոցը, այլ ոչ թե մեղադրանքները: Գևորգ Պապոյանն էլ պնդեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու՝ ի տարբերություն նախկին տարիների: ՔՊ խմբակցության պատգամավորները հավաստիացրեցին, որ դեռ չեն քննարկում ՀՀ հաջորդ նախագահի թեկնածության հարցը: «Օրենքը հնարավորություն է տալիս 7 օրվա ընթացքում դիմումը հետ վերցնել և ժամանակավրեպ է այդ մասին խոսելը»,-ասաց Վահագն Հովակիմյանը: ՔՊ պատգամավորները չպատասխանեցին լրագրողներից մեկի վերջին հարցին՝ համարելով այն ոչ կոռեկտ: Մինչ այդ «Yerevan Today»-ի լրագրողը հարցրեց. «Մենք առայժմ մայկա-տրուսիկի և ուտելիքի մասին ձեր պրիզմայով պատկերացրած բանակից այն կողմ դեռ այլ բան չենք տեսնում և նախկին նախագահները պարբերաբար հիշեցնում են ձեզ, որ դուք մեկ փամփուշտ չեք գնել մեր ինքնապաշտպանության և սահմանների անվտանգության համար, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պրոֆեսիոնալ բանակ եք ստեղծելու, որը չի լինելու պայմանագրայինի նման, ի վերջո ինչի՞ մասին է խոսքը»:
Աղբյուր` Panorama.am
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44