Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի: Այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նորանշանակ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
«Ստանձնելով ԱՏՁՄ-ի տնօրենի պաշտոնը, մեծ պատասխանատվությամբ իմ գործընկերների հետ միասին, նախատեսում եմ իրականացնել բոլոր ծրագրերը։ Երկար տարիներ Միությունն, ըստ էության, կատարել է երկրի բարձր տեխնոլոգիական ոլորտում առաջնորդի դերը՝ իր անդամներով, այլ ընկերություններով, որոնք մեծ դերակատարում ունեն վերջին տարիներին Հայաստանում ոլորտի զարգացման գործում», - ընդգծեց նա։ Հայկ Չոբանյանի խոսքով՝ իրավիճակը շատ ավելի պահանջկոտ է դարձել 2020 թվականից հետո՝ հատկապես պատերազմի արդյունքներից հետո։ Ըստ նրա՝ այսօր պետք է հավակնոտ ծրագրեր իրականացնել։
«Այսօր մեր ջանքերն ու ներգրավվածությունը, մեր երազանքները ավելի ուժեղ ու հավակնոտ պետք է լինեն, քանի որ մենք գտնվում ենք այլ կարգավիճակում և անհնար է առանց բոլոր այն ծրագրերի վերագործարկման, որոնք մենք ունեցել ենք, առանց թռիչքի իրական հաջողություն գրանցել։ Ահա այս պատասխանատվությամբ եմ այսօր այս պաշտոնը ստանձնում և գտնում եմ, որ իմ գործընկերների հետ միասին մենք իրականացնելու ենք դա, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարի ունենալու ենք ավելի հզոր ոլորտ և երկիր»,- ասաց Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է։ ԱՏՁՄ-ի գործադիր տնօրենը նշեց նաև, որ ՏՏ ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը ռազմաարդյունաբերությունն է, որը երկրի անվտանգության ապահովման հենասյունն է։ «Պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչ կրիտիկական մեծ սխալ է եղել Հայաստանի համար սեփական ռազմական արդյունաբերություն չունենալը, քանի որ երբ մեր սահմանները փակվեցին, փակվեցին հնարավորությունները` մեր զինված ուժերին սնել առաջատար տեխնոլոգիաներով, որով մենք պետք է հաղթեինք։ Եթե ուզում եք իմանալ, դրանով էլ պարտվեցինք։ Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք Ադրբեջանի ԶՈւ-ում ներդրված տեխնոլոգիաներին»,- նշեց Հայկ Չոբանյանը։
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:35 08.11.25
14:03 08.11.25
13:34 08.11.25
10:02 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01