Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 21 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ինչը նոր առավելագույն ցուցանիշն է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով, իսկ մահացու դեպքերինը՝ 1 տոկոսով, լույս հունվարի 26-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշված է ԱՀԿ-ի շաբաթական տեղեկագրում, հունվարի 17-ից մինչև 23-ն արձանագրվել է «COVID-19-ի նոր դեպքերի թվի հինգտոկոսանոց աճ նախորդ շաբաթվա համեմատությամբ». ստացվել են հաղորդումներ 21 362 288 մարդու վարկաման մասին: Յոթ օրում արձանագրվել է 49 890 մահացու դեպք, ինչը 1 տոկոսով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: Նախորդ շաբաթվա (հունվարի 10 – 16) համեմատությամբ վարակվածների թվի ավելացում է արձանագրվել Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ 39 տոկոսով, Հարավ-արևելյան Ասիայում (36 տոկոսով) և Եվրոպայում՝ 13 տոկոսով, մինչդեռ Աֆրիկայում և Ամերիկայում հիվանդացությունը նվազել է համապատասխանաբար 31 տոկոսով և 10 տոկոսով:
Եվրոպայում շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը, և նրան է բաժին ընկնում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 47 տոկոսը: Մահացությունն առանձնապես խիստ աճել է Հարավ-արևելյան Ասիայում՝ 44 տոկոսով և Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ 15 տոկոսով: Միևնույն ժամանակ Աֆրիկայում, Արևմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում այն նվազել է համապատասխանաբար 14 տոկոսով, 12 տոկոսով և 5 տոկոսով:
Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին հայտնել է ԱՄՆ-ն (4 215 852): Այնուհետև հաջորդում են Ֆրանսիան (2 443 821),Հնդկաստանը (2 115 100), Իտալիան (1 231 741) և Բրազիլիան (824 279): ԱՀԿ-ի տվյալներով՝ հունվարի 25-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից ի վեր արձանագրվել են 352 796 704 ախտահարված և 5 600 434 մահացած: Անցած օրն ստացվել են հաղորդումներ վարակման 2 158 785 դեպքերի և 6189 վախճանի մասինը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01