Արեւմուտքի երկրները ուկրաինական իշխանություններին մղում են ուղիղ սադրանքների ՌԴ-ի հանդեպ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով կառավարության հարցուպատասխանի ժամանակ Պետդումայի լիագումար նիստում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Վերջին ժամանակներս ԱՄՆ-ը եւ նրա եվրոպական դաշնակիցները, որոնք հիմնավորապես մոռացել են դիվանագիտության մշակույթը, կրկնապատկում են մեր երկրի զսպմանն ուղղված ջանքերը։ Բացի ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցներից՝ մեծացնում են ռազմաքաղաքական ճնշումը Ռուսաստանի վրա։ Բավական է նայել մեր սահմանների մոտ ավելի սադրիչ դարձող զորավարժանքների անցկացմանը, ՆԱՏՕ ուղեծրում Կիեւի ռեժիմի ներքաշմանը, նրան մահասփյուռ զենքի մատակարարումներին ու ՌԴ-ի հանդեպ ուղիղ սադանքների մղելուն։ Եվ այս ֆոնին հատկապես անպատկառ են հնչում մեր հասցեին ուղղված պահանջները՝ դադարեցնել զորավարժությունները մեր սեփական տարածքում, ինչի լիակատար, անվիճելի իրավունքը մենք ունենք»,- ասել է նա։ «ԱՄՆ-ի կողմից ուղղորդվող արեւմտականները փորձում են դիմակայել պատմության օբյեկտիվ ընթացքին, ջանում են իրենց համար միակողմանի գերազանցություն ապահովել»,- ավելացրել է նախարարը։ Մոսկվան կոշտ կկասեցնի ՌԴ-ի վրա Մինսկյան համաձայնագրերի չկատարման պատասխանատվությունը դնելու փորձերը, նշել է Լավրովը։ «Այսուհետ եւս կոշտ կկասեցնենք Ռուսաստանի վրա առաջընթացի բացակայության պատասխանատվությունը դնելու, մանավանդ՝ մեզ հակամարտության կողմ ներկայացնելու փորձերը, ինչպես վերջին ժամանակներս զայրացուցիչ կերպով փորձում են անել արեւմտյան երկրները»,- ասել է նա։
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03