Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Սկսվում է համաշխարհային տիրապետության համար տարվող պայքարի վերջին փուլը, որի հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ուկրաինայի շուրջ: Ռուսաստանն ամեն կերպ ձգտում է կասեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի հետխորհրդային տարածք: Արևմտյան ուժերն ամեն կերպ օգտագործում են այս պայքարը` Ռուսաստանին վերջնականապես «իր տեղը դնելու համար», փորձելով նրան դուրս մղել Եվրոպական տարածաշրջանից դեպի Ասիա: Աշխարհաքաղաքական այս պայքարում, հատկապես կոշտ դիրքերից է հանդես գալիս AUKUS-ը (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ եռակողմ ռազմական դաշինք, որը ստեղծվել է 2021թ. ընդդեմ Չինաստանի): AUKUS-ն այսօր ակտիվ գործում է հատկապես Եվրոպայում: Անգլոսաքսերը չեն ցանկանում կորցնել ազդեցությունը Եվրոպայի վրա և ձգտում են իրենց ազդեցության տակ պահել ամբողջական ՆԱՏՕ-ն ու հատկապես Բեռլինն ու Փարիզը: Գերմանիան և Ֆրանսիան դեռևս պահպանում են դեպի հետխորհրդային տարածք ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ 2008թ-ին դրված իրենց վետոն: Նրանք նաև զենք չեն մատակարարում Ուկրաինային, իսկ Մեծ Բրիտանինան ակնհայտորեն հրահրում է Ուկրաինային` պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Թեման շատ ակտիվ շրջանառում են նաև եվրոպական լիբերալ լրատվամիջոցները: Ռուսաստանը շարունակում է առաջարկել Արևմուտքին, եվրոպական անվտանգային համակարգում հաշվի առնել ռուսական շահերը: Մայրցամաքային Եվրոպան կարծես թե դեմ չէ այդ առաջարկներին, սակայն ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան շարունակում են խոչընդոտել, և այդ հարցում նրանց աջակցում են նախկին վարշավյան պակտի անդամ արևելաեվրոպական երկրները: Հենց դրանում է կայանում ներկայիս ճգնաժամի ամենամեծ վտանգը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հավանականության շուրջ ձևավորված տեղեկատվական ողջ հիստերիան: Այսօր AUKUS-ը ձգտում է նաև դուրս թողնել ՌԴ-ին համաշխահային SWIFT համակարգից` ինչը կթուլացնի Ռուսաստանի մրցակցային դիրքերն աշխարհում: Գերմանիան դա չի ցանկանում, քանի որ ՌԴ-ի հետ ունի լավ բիզնես հարաբերություններ: Բեռլինը դեմ է նաև «Հյուսիսային հոսք 2» -ի արգելքներին, ինչը ծանր հարված կհասցնի եվրոպական էներգետիկ շուկային: Ըստ Բեռլինի և Փարիզի` ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա դիվանագիտական ճանապարհով` վերականգնելով Նորմանդական գործընթացը: Եվ Աստված մի արասցե, որ AUKUS-ն ուղղակիորեն սկսի տորպեդահարել Ուկրաինայի հարցով նախկինում ձևավորված Մինսկյան համաձայնագրերը»։
09:33
09:24
09:17
09:01
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02