168.am-ը գրում է.
Meta-ն սուպերհամակարգիչ է ստեղծել, որն ամենահզորը կլինի մինչև 2022 թվականի վերջ։ Meta-ն հայտարարեց արհեստական ինտելեկտով աշխատող AI Research SuperCluster (RSC) սուպերհամակարգչի ստեղծման մասին: Այս մասին հաղորդվում է կորպորացիայի կայքում։ Ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարության մեջ նշել է, որ մասնագետների կողմից հայտնագործված Meta RSC-ն աշխարհի ամենահզոր սուպերհամակարգիչներից մեկն է։ Կորպորացիան խոստացել է, որ ավարտից հետո համակարգիչը կլինի ամենահզորն իր հատվածում մինչև 2022 թվականի վերջ։ «RSC-ն կօգնի Meta AI-ի հետազոտողներին կառուցել ավելի լավ մոդելներ, որոնք կարող են սովորել տրիլիոն օրինակներից, աշխատել հարյուրավոր տարբեր լեզուներով և հեշտությամբ վերլուծել տեքստը, պատկերները և տեսանյութերը միասին»,- ասվում է գրառման մեջ: Ինժեներների կարծիքով՝ սուպերհամակարգիչը կօգնի մշակել մետատիեզերքի ստեղծման տեխնոլոգիաներ։ «RSC-ի միջոցով մենք կարող ենք արագ վարժեցնել մոդելներ, որոնք օգտագործում են մուլտիմոդալ ազդանշաններ՝ որոշելու, թե արդյո՞ք գործողությունը, ձայնը կամ պատկերը վնասակար են կամ անվտանգ»,- ասում են ապարատային մշակողները: Facebook-ը հայտարարել է Meta-ի ռեբրենդինգի մասին 2021 թվականի վերջին։ Նոյեմբերին կորպորացիան ցուցադրեց VR ձեռնոցի նախատիպը, որը կարող է նմանակել օգտատիրոջ հպումը տարբեր առարկաների վրա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01