«Նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունները կողմնակից են եղել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, հետևաբար բոլոր իշխանությունների համար Հայոց ցեղասպանության հարցը չի դիտարկվել որպես հարաբերությունների կարգավորման նախապայման»,- ԱԺ-ում կազմակերպված ասուլիսում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Ասուլիսի բանախոսը նշեց՝ այդ համատեքստում միանշանակ կիսում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը երբեք Հայ դատի քաղաքականություն չի վարել և Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ եղել է Սփյուռքը և նրա կազմակերպությունները: Աղաջանյանը վստահություն հայտնեց, որ Փաշինյանը հենց այդ համատեքստում է արել իր վերոնշյալ հայտարարությունը: Նա նաև շեշտեց, որ այն չի նշանակում, թե ճանաչման ողջ գործընթացը վերագրվում է Սփյուռքի ներուժին, այլ ընդամենը պետք է արձանագրել՝ Սփյուռքի դերակատարությունն ավելի էֆեկտիվ է եղել, քան ՀՀ-ինը՝ որպես պետություն: «Խաղաղության օրակարգի վերջնական նպատակը խաղաղության պայմանագիրն է, որը հընթացս բավականին երկար, խորը և համապարփակ քննարկումների արդյունքում երկկողմ ընդունելի տրամաբանության մեջ պետք է տեքստի տեսքով հրապարակվի Հայաստանի և Ադրբեջանի հասարակության համար»,- ասաց Աղաջանյանը և հավելեց, որ դրա վերաբերյալ որևէ դետալային քննարկում չի եղել, քանի որ նույնիսկ սահմանագծման և սահմանազատման հարցի վերաբերյալ դժվարանում են կոնկրետ քայլեր իրականացնել: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի մասին, որտեղ ցանկացած դետալ կարևոր նշանակություն է ունենալու ՀՀ-ի համար: Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահը որևէ խնդիր չի տեսնում, որ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող գործընթացների մասին հայ հանրությունը առաջինը տեղեկանում է Թուրքիայի պաշտոնյաներից՝ շեշտելով, որ դրանք տեխնիկական հարցերի մասին արված հայտարարություններ են, ինչը չի նշանակում, որ օրակարգը Անկարան է թելադրում:
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44