WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարսնացուն՝ Ստելլա Մորիսը, դիտարկում է նրան Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու հարցը։ «Դուք գիտե՞ք որեւէ մեկին, ով իրավունք ունի Ասանժին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Վերջնաժամկետ՝ 23:59, հունվարի 31։ Ջուլիան Ասանժը եզակի եւ անվիճելի ներդրում ունեցավ խաղաղության գործում՝ ցրելով պատերազմի մառախուղը», - գրել է Մորիսը Twitter-ի իր միկրոբլոգում: Նա հրապարակումն ուղեկցել է երկու լուսանկարով, որտեղ ձախ կողմում պատկերված է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, իսկ աջ կողմում՝ Ասանժը։ Բլերի պատկերի տակ կարելի է տեսնել «Պատերազմը կարելի է սկսել ստից», իսկ Ասանժի լուսանկարի տակ գրված է՝ «Խաղաղությունը կարելի է սկսել ճշմարտությունից»։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Լոնդոնի Գերագույն դատարանը բավարարել է ԱՄՆ-ի բողոքը արտահանձնումն արգելող նախկին որոշման դեմ, դատարանը բավարարել է երաշխիքները, որոնք ԱՄՆ-ը տրամադրել էր բրիտանական կողմին։ Դատարանը բավարարել է ԱՄՆ-ի բողոքը եւ վճռել, որ գործը պետք է հասնի Վեսթմինսթերի դատարան՝ դատավորի հանձնարարելով գործը հանձնել պետնախարարին, որը կորոշի, թե արդյոք Ասանժը պետք է արտահանձնվի ԱՄՆ: Դեկտեմբերի վերջին Ասանժը միջնորդություն էր ներկայացրել այս որոշումը բողոքարկելու հնարավորության համար։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01