ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների հարցով Մոսկվայի պահանջին ի պատասխան առաջարկել է համաձայնության գալ միջուկային զենքի սահմանափակման շուրջ։ Դա կարող է դառնալ միջին հեռահարության եւ մոտ նշանառության հրթիռները ոչնչացնելու մասին պայմանագիրը վերահաստատելու պատճառ: Հիշեցնենք, որ պայմանագիրն ավարտվել էր 2019 թվականին։ Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Մոսկվային հանձնված փաստաթղթերին ծանոթ աղբյուրներին, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները պատրաստ են նաև Ռուսաստանի հետ քննարկել զորավարժությունների փոխադարձ սահմանափակումները։ Մասնավորապես, առաջարկվում է դրանք անցկացնել սահմաններից հեռու, որպեսզի զորավարժությունները չընկալվեն որպես հարևան երկրի վրա հարձակման նախապատրաստություն։
Միջին հեռահարության եւ մոտ նշանառության հրթիռների մասին պայմանագիրը ստորագրվել էր ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողմից 1987 թվականին։ Փաստաթուղթն արգելում էր երկու այս երկրներին մշակել, ծառայության մեջ դնել և զարգացնել ցամաքային բալիստիկ և թեւավոր հրթիռներ։ 2018 թվականին Միացյալ Նահանգները հայտարարեց պայմանագրից դուրս գալու մասին, իսկ 2019 թվականին այն դարձավ անվավեր։ Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում էր 9M729 հրթիռի մշակման պատճառով պայմանները խախտելու մեջ։ Ռուսաստանը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ հրթիռի հեռահարությունը չի գերազանցում 500 կիլոմետրը։
Անցյալ տարվա աշնանից ԱՄՆ-ը հայտարարում է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացման մասին։ Արեւմտյան երկրները խոսում են հարեւան երկիր ռուսական ներխուժման իրական սպառնալիքի մասին։
Մոսկվան հերքում է ներխուժման ծրագրերը. Արևմտյան երկրներն ասում են, որ եթե դա տեղի ունենա, իրենք «աննախադեպ» պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։
Անցյալ տարվա դեկտեմբերին, Ռուսաստանը մի շարք պահանջներ ներկայացրեց ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, մասնավորապես՝ հրաժարվել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումից և Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռների և ԱՄՆ միջուկային զենքի տեղակայումից:
Հունվարի բանակցությունները հաջողության չհանգեցին, բայց կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումը։
Հունվարի 26-ին ԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել ռուսական պահանջների մասին գրավոր պատասխանները։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ փաստաթղթի բովանդակությունը չի հրապարակվի և ակնկալում է, որ Ռուսաստանը նույնպես գաղտնի կպահի այն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները չեն ուրացել ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքները, ինչպիսին է նոր անդամների մուտքի համար Դաշինքի բաց լինելու քաղաքականությունը, գրում է Ամերիկայի ձայնը։
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03