Միացյալ Թագավորությունը և Եվրամիության (ԵՄ) երկրները, ԱՄՆ-ի աջակցությամբ, պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել ռուսական նոր գազային նախագծերի դեմ՝ Ուկրաինայի հետ իրավիճակի սրման դեպքում, գրում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով աղբյուրները։
Մշակման փուլում գտնվող սահմանափակումները «լրջորեն կնվազեցնեն ֆինանսավորումը և տեխնոլոգիաների փոխանցումը» նոր գազային նախագծերի համար, ասել են նրանք: Նոր պատժամիջոցները կարող են ազդել նաև մի քանի արտասահմանյան ընկերությունների վրա, այդ թվում՝ BP-ի, Total-ի և Shell-ի, որոնք «ներդրումներ են անում ռուսական գազի ոլորտում», նշում է թերթը։
Ըստ FT-ի՝ Ռուսաստանը նավթի և գազի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է, սակայն նրա էներգետիկ ոլորտը «հենվում է օտարերկրյա ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև միջազգային տեխնոլոգիաների և փորձի վրա»:
ԵՄ-ն և ԱՄՆ-ն իրենց պատժամիջոցներով ցանկանում են «հարվածել առանցքային արդյունաբերությանը» Ռուսաստանում, նշում է թերթը։
Այս սահմանափակումները կկազմեն հնարավոր տնտեսական պատժամիջոցների ավելի լայն փաթեթի մի մասը, «որոնց խստությունը կճշգրտվի՝ կախված Ուկրաինայի վրա ռուսական հարձակման մասշտաբից», նշում են FT-ի աղբյուրները։
Բացի այդ, քննարկվում են պատժամիջոցները, որոնք կարող են ազդել ֆինանսական հատվածի և «ռուսական բանկերի դոլարով աշխատելու ունակության վրա», հավելում է թերթը։ Եվրահանձնաժողովը հայտնել է, որ ԵՄ-ն քննարկում է, մասնավորապես, SWIFT վճարային համակարգից Ռուսաստանի անջատումը։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ նոր պատժամիջոցները կազդեն պաշտպանության, տիեզերական, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների վրա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01