«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում վտանգավոր իդեաներ են քննարկվում՝ կապված սահմանադրական առաջիկա գործընթացների հետ։ Եթե դրանք իրականություն դառնան, Հայաստանը վերջնականապես կբռնի բռնապետության ուղին: Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական ուժերի հետ ավանդական հանդիպումների ժամանակ վերջին շրջանում հաճախ է քննարկում սահմանադրական փոփոխությունների թեման, առաջարկում է տեսակետներ հնչեցնել, որոնք կդարձնեն քննարկման թեմա: Նրա «հաճախորդներից» մեկը, ոչ ավել-ոչ պակաս, առաջարկել է ՏԻՄ մարմինները, նախեւառաջ Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ընտրովիից դարձնել նշանակովի: Նա իր առաջարկը հիմնավորել է այսպես, թե՝ ընտրությունները Հայաստանում պառակտում են ժողովրդին: Հիշեցնենք, որ ՏԻՄ մարմինների կարգավորումները Սահմանադրությամբ են տրվում: Իշխանական թիմում բավականին լուրջ են ընդունել այս իդեան, հատկապես, որ դրանով կլուծվի Երեւան քաղաքի հարցը։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրքերը թույլ են հատկապես քաղաքամայր Երեւանում, սրանով է նաեւ պայմանավորված, որ Երեւանում չգնացին արտահերթ ընտրությունների, այլ իր կուսակցությունից ճամբարափոխ մեկին կարգեցին քաղաքապետ: Իսկ մարզերում ՔՊ-ի վիճակն ավելի բարվոք է, թեեեւ ՏԻՄ ընտրություններում ոչ բոլոր տեղերում կարողացան հաղթել: Եթե կյանքի կոչվի այս իշխանամերձ «հաճախորդի» առաջարկած սցենարը, ապա մինչեւ 2026 թվականը Հայաստանում ընտրություններ չեն լինի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55