Բելառուսը հայտարարել է Չինաստանի հետ փոխհարաբերությունների նոր փուլի մասին: Չինաստանի հետ Բելառուսը ստեղծելու է համատեղ ձեռնարկություններ, վարելու է գիտական հետազոտություններ, այնտեղ մթերք է վաճառելու: Այդ երկրի հետ Ալեքսանդր Լուկաշենկոն կապում է անգամ Բելառուսի անկախության ապահովումը, գրում է «Независимая Газета»-ն:
«Պոտենցիալ, հնարավոր և իրական պայմանագրերի ընդհանուր արժեքը, որ պետք է այժմ իրականացնենք, մոտ 11 միլիարդ դոլար է»,- հայտարարել է Չինաստանում Բելառուսի դեսպան Կիրիլ Ռուդին՝ ներկայացնելով Չինաստան Ալեքսանդր Լուկաշենկոյի այցի արդյունքները:
Դիվանագետը պատմել է, որ երկրների միջև համագործակցությունը նոր փուլի է անցնում՝ «վարկայինից» «ներդրումայինի», ինչը կարտահայտվի նրանում, որ Չինաստանը կսկսի ներդրումներ անել Բելառուսում:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Լուկաշենկոն բացատրել է, թե ինչու է նախընտրում ռազմավարական համագործակցություն կառուցել Չինաստանի հետ, այլ ոչ հարևան երկրների:
«Առաջին հերթին այն պատճառով, որ 25 տարվա ընթացքում դուք երբեք մեր առաջ նախապայմաններ չեք դրել: Դուք միշտ ազնիվ եք կառուցել հարաբերությունները՝ հավասար հիմունքներով: Կլինի ուժեղ Չինաստան՝ կլինի նաև ինքնիշխան և անկախ Բելառուս»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Շատ փորձագետներ ենթադրում են, որ Լուկաշենկոն որոշել է շեշտը դնել Չինաստանի հետ ռազմավարական աշխարհաքաղաքական գործընկերության վրա` Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով: Նրանց կարծիքով՝ Մինսկի հաշվարկն այն է, որ եթե Չինաստանը մեծ ներդրումներ կատարի Բելառուսում, ապա ոչ մեկին «թույլ չի տա նեղացնել իրեն»:
Վերջին ժամանակների իրադարձությունները վկայում են, որ Լուկաշենկոն զուր չէ անհանգստանում: Դաշնակիցների միջև հարաբերությունները կտրուկ վատթարանում են: Խնդիրները, որոնք Մոսկվան և Մինսկը երկար ժամանակ չէին հրապարակում, սկսել են ի հայտ գալ: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում երկրի վրա, և սպառնացել է վերանայել ինտեգրացիոն նախագծերին իր մասնակցությունը: Մինսկը համաձայն չէ ՌԴ-ից մատակարարվող գազի գնի հետ և պահանջում է նվազեցնել այն:
Ավելի վաղ «Независимая Газета»-ն գրել էր, որ Լուկաշենկոն գնում է Պեկին՝ գումարի հետևից։ Լրատվամիջոցը նշել էր, որ Բելառուսի նախագահը որոշել է բարելավել երկրում տնտեսական վիճակը Չինաստանի օգնությամբ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55