ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակներում ձեռք բերված բժշկական սարքերի հանձնման արարողությունը: ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը, EPIC ծրագրի ղեկավար Կարինե Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք: «Շնորհակալություն այս նախագծի համար. մեր երկրների առջև ծառացած մարտահրավերները հնարավոր են հաղթահարել, եթե բոլորս համախմբված շարժվենք մեկ ուղղությամբ: Այս համավարակը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը կենտրոնացրել է առողջապահական համակարգի վրա, մասնավորապես` ինչ ուղղություններով պետք է ամրապնդենք ոլորտը, որպեսզի կարողանանք մեր բնակչությանը, երկրի քաղաքացիներին պաշտպանել նման իրավիճակներում։ Այս նախագիծը կծառայի մեր համակարգի ամրապնդմանը թե՛ կանխարգելման, թե՛ բուժման առումով»,- ողջունելով ներկաներին` ընդգծել է Անահիտ Ավանեսյանը: Վիկտոր Ռիխտերը շեշտել է նախաձեռնության կարևորությունը, հավելել, որ COVID-19-ի հետևանքով մարդկությունը բախվել է մի մեծ մարտահրավերի հետ, որն ազդում է տնտեսական, սոցիալական բոլոր ասպեկտների վրա, հատկապես տեսանելի է դրա բացասական ազդեցությունն առողջապահական համակարգերի վրա։ «Համավարակի տարածումն իր բացասական ազդեցությունն է թողնում բնակչության տնտեսական և սոցիալական կյանքի որակի վրա։ Այդ ազդեցությունը հատկապես զգում են բնակչության խոցելի խմբերը: Հուսով ենք, որ այս բժշկական սարքերը կօգնեն առաջնագծում գտնվող մասնագետների աշխատանքը թեթևացնելուն, ինչպես նաև ծառայություններն ավելի հասանելի դարձնելուն, այդ թվում` տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի համար», – նշել է դեսպանը: «Առողջապահական ոլորտում սոցիալ-տնտեսական անհավասարություններն արդեն իսկ զգալի էին մինչև համավարակի տարածումը, սակայն պետք է նշել, որ համավարակն ավելի է խորացրել առողջական, սոցիալական և տնտեսական անհավասարությունները, հատկապես բնակչության խոցելի խմբերի շրջանակում: Մենք հույս ունենք, որ այս նախաձեռնությունն իր նպատակին կծառայի և ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել Գերմանիայի դեսպանատանը և ՀՀ առողջապահության նախարարությանը՝ սերտ համագործակցելու համար», – ասել է ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55