«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանության նախագահի թեկնածուին առաջադրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ երբեմնի խոշոր գործարար, ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Գուցե գաղափարը քննարկ-վել է նաեւ Բաբկեն Արարքցյանի հետ, ով դարձել է Փաշինյանի ստվերային խորհրդատուն: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Խաչատուր Սուքիասյանն է Փաշինյանին հուշել Վահագն Խաչատրյանի մասին եւ համոզել, որ Փաշինյանի նախնական տարբերակը՝ Արայիկ Հարությունյանը, չափազանց խոցելի թեկնածու է։ Փաշինյանն էլ վարչության նեղ կազմի զրուցարանում անակնկալ է մատուցել, գրելով` եթե Արայիկ Հարությունյանի թեկնածության նկատմամբ դժգոհություն կա, ապա ինքը փոխում է թեկնածուին, եւ ներկայացրել է Խաչատրյանի տարբերակը։ Հիշեցնենք, որ 2019-ին Խաչատրյանը Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր ընտրվել, նրա եւ Սուքիասյանի մտերմությունը վաղեմի պատմություն ունի` սկսած 90-ականներից: Նրա` նախարար նշանակվելու հարցում էլ Սուքիասյանն է եղել «քավորը»։ Այս որոշումն անակնկալ է եղել բոլորի համար, քանի որ Նիկոլ Փաշինյանի առցանց վերջին ասուլիսից հետո թիմում կասկած չունեին, որ ապագա նախագահը լինելու է «սվոյ»` ինչպես Փաշինյանն ընդգծեց, որ «քաղաքական ներդաշնակությունը վերականգնվի», եւ կառավարություն-խորհրդարանական մեծամասնություն-վարչապետ-ՀՀ նախագահ լինեն միասնական եւ կուռ կառույց: Թեեւ ՔՊ-ում ոմանք խոր կասկածներ ունեն՝ Խաչատրյանը մինչեւ վերջ կենթարկվի՞ Փաշինյանին ու իշխող թիմին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03