Որոշ լրատվամիջոցների կողմից վերջին շրջանում իմ անձի և անվան շուրջ լուրեր, ասեկոսեներ են շրջանառվում՝ փորձանելով “սևացնել” ,կամ պիտակավորել ինձ՝ որպես քաղաքացու , ինչպես նաև` քաղաքական գործունեությունս:
Չփորձելով հավասարվել լրագրողական էթիկայի սահմանախախտ “դեղինմամուլականներին”(լրագրող բառը տեղին չհամարեցի արտաբերել), առավելևս նրանց պատվիրատու-տերերի չարամիտ նկրտումներին՝ այդուհանդերձ, կօգտվեմ քաղաքացու, պատգամավորի՝ օրենքով ընձեռնված հնարավորությունիցս՝ տալու որոշ պարզաբանումներ ու առարկներ վերոհիշյալ անպարկեշտ իրողություններին, ամենևին չփորձելով պաշտպանվել, որի կարիքն այս պահին նպատակահարմար չեմ գտնում` համարելով այդ ամենը թյուրըմբռնման, կամ էլ տեղեկացվածության` պակասի հետևանք:
Ընդդիմախոսներիս ևս մի անգամ հիշեցնեմ ,որ իմ կողմից ստեղծված Ռեֆորմիստների կուսակցությունը պետականամետ մտծողությամբ մարդկանց միություն է, որն իր առջև նպատակ է դրել իրական բարեփոխումների ճանապարհով նպաստել մեր երկրի ու ազգաբնակչության առջև ծառացած խնդիրների լուծմանը, հիմք ընդունելով կառուցողական, ոչ ընդդիմադիր գործելաոճը:
Որպես քաղաքացի, բնույթով ես հայամետ եմ, որպես քաղաքական գործիչ`պետականամետ և իմ ողջ կենսագրութան, նաև` քաղաքական գործունեության ընթացքում չեմ դավաճանել որդեգրածս սկզբունքներին: Իմ տեսական հավատամքը ազատ ու ներդաշնակ քաղաքացիական հասարակության կերտումն է Հայաստանում`արտահայտված հասարակության ու պետության փոխըմբռնման հայակենտրոն հայեցակարգով:
Պատրաստակամ եմ ընդունել ցանկացած քննադատություն, հորդոր, կամ առաջարկ` առողջ և կառուցողական բանավեճի մթնոլորտում, հետայսու բացառելով չարախոսության անհիմն և արատավոր կարծրատիպը որպես շփման միջոց:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
Վահան Բաբայան
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34