ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը զարմացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի խոսքերից, որոնք Ռուսաստանը համեմատել են հավաբնի տանիք բարձրացած աղվեսի, իսկ Ուկրաինան՝ հավերի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ավանդաբար, Ռուսաստանը միշտ համեմատվել է արջի հետ: Նույնիսկ ցանկության դեպքում նա չի կարող բարձրանալ հավաբնի տանիք, նա չափազանց մեծ է և ծանր դրա համար», - պատասխանել է Պեսկովը լրագրողներին, երբ նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հայտարարությունները աղվեսի, հավերի և հավաբնի մասին:
Ավելի վաղ Պսակին լրագրողների համար հերթական ճեպազրույցում դիմել էր այնաբանության, որն օգտագործել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Ռուսաստանը համեմատելով հավաբնի տանիք ելած աղվեսի, իսկ Ուկրաինան՝ հավերի հետ։
Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01