«Հայաստանում ստվերային կառավարման դեմքերը կամաց-կամաց առաջ են գալիս, այսօր էլ արդեն նախագահի թեկնածու է առաջադրվել Վահագն Խաչատուրյանը»,-բակնարկելով, որ Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ ասուլիսում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Արագած Ախոյանը և հավելեց.
«Ժողովո՞ւրդ, նախկինները վերադառնում են, այ հիմա՝ իսկապես նախկինները վերադառնում են»: Բանախոսը տարակուսեց, որ նախկինների թեման շրջանառության մեջ դնողները չգիտես ինչու նկատի ունեին 1999 թվականից սկսած և չեն խոսում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածի մասին: Նա հիշեց, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանում արհեստականորեն էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ստեղծվեց և համատարած ծառերը հատվեցին: Ըստ բանախոսի՝ Երևանը զրկվեց իր բոլոր կանաչապատ տարածքներից հենց Վահագն Խաչատուրյանի քաղաքապետության տարիներին: Արագած Ախոյանը հիշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ոստիկանությունում ձևավորվել էին խմբեր, որոնք զբաղվում էին մարդկանց գլխին սարքելու գործերով՝ երեխաների գրպանները թմրանյութ գցելով, ընտանիքներին ստիպելով տները վաճառեն, որպեսի գումարը ոստիկանությանը տան և գործերը փակեն: Բանախոսը բերեց իր օրինակը՝ պատմելով, որ երբ 1993 թվականին զբաղվում էր բենզինի ներկրմամբ, վաճառքի կետից իրեն պատկանող բենզին տեղափոխող մեքենան տարել են ոստիկանություն և մեքենայի խողովակից իբր Էֆ-1 նռնակ են գտել: Ախոյանի խոսքով՝ ոստիկանությունում նաև մեքենայում եղած 5 տոննա բենզինն էին դատարկել՝ պատճառելով մեծ վնաս:
«Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մեքենայի մեջ ոստիկանության կողմից գցած կեղծ նռնակն արժեր 5 հազար դոլար, այն դեպքում երբ Կոմիտասի վրա բնակարանը 3 հազար դոլար էր, երբ որ Աբովյան փողոցի վրա պատմամշակութային արժեք ունեցող շենքը վաճատվում էր 5650 դոլարով»,- հայտարարեց ԱԺ նախկին պատգամավորը և հայտնեց, որ այդ դեպքով բենզինից բացի ոստիկանությանը 5 հազար դոլար կաշառք է տվել, որ գործ չհարուցվի: Նրա հիշելով՝ 90-ականների սկզբում քաղաքացուն կանչում էին ոստիկանություն, սեղանին դնում էին ժանգոտ դանակ, ատրճանակը, նռնակը, այլ զենքեր և ասում՝ ընտրեք, թե ո՞ր զենքով եք հանցագործություն արել, իսկ քաղաքացին, հարցնելով յուրաքանչյուր զենքի գինն, ընտրում էր այն, որն ավելի էժան էր կաշառք տալով ազատվելու համար: Արագած Ախոյանը շեշտեց, որ այդ ժամանակվա բոլոր պատասխանատուները աստիճանաբար հայտնվում են իշխող ուժի կազմում:
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
09:01 21.10.25
09:28 21.10.25
09:36 21.10.25
13:21 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
10:05 21.10.25
09:14 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15